Միասնական սոցիալական ծառայության կանոնադրական առանձին խնդիրներից բխող կոնկրետ հանձնարարականների իրականացման համար փորձագետ ներգրավելու մասին
ապրիլի 27, 2026
Հայտարարություն
Միասնական սոցիալական ծառայության կանոնադրական առանձին խնդիրներից բխող կոնկրետ հանձնարարականների իրականացման համար փորձագետ ներգրավելու մասին
1. Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիր՝
Միասնական սոցիալական ծառայության կանոնադրական գործառույթները և աշխատանքները (Ծառայության համակարգում ներդրված տեղեկատվական, էլեկտրոնային կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանների անխափան շահագործման, տվյալների էլեկտրոնային համակարգերի փոխգործակցության, էլեկտրոնային կառավարման տեղեկատվական ծրագրերի տվյալների մշակման ու համադրման և այլն)՝ փոփոխություններով պայմանավորված նոր իրողություններին համարժեք և արդյունավետ կազմակերպելու, ինչպես նաև Ծառայության բնականոն գործունեությունն ապահովելու և կանոնադրական խնդիրներն արդյունավետ իրականացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել Ծառայությունում ներգրավել փորձագետ: Փորձագետ ներգրավելու հիմքն է Ծառայության կանոնադրական առանձին խնդիրներից բխող ներքոնշյալ կոնկրետ հանձնարարականների իրականացումը:
2. Փորձագետ ներգրավելու ժամկետը 1 (մեկ) տարի է:
3. Փորձագետի պարտականություններն են՝
· ուսումնասիրել և մշակել Բնակչության պետական ռեգիստրից (այսուհետ՝ ԲՊՌ) ստացված տեղեկատվությունը,
· իրականացնել ԲՊՌ-ի տվյալների և «Էլեկտրոնային կենսաթոշակ» պետական կենսաթոշակային համակարգի շտեմարաններում հաշվառված շահառուների տվյալների համադրում (ԱՀՓ, ՀԾՀ ունենալու կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանքի, օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձանց՝ ՀՀ-ում բնակվելու իրավունքի ժամկետների, ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու և այլ ոլորտային խնդրահարույց գործերի)՝ համաձայն Ծառայության պետի 01.11.2017 թվականի թիվ Ս/85 հրամանի,
· ուսումնասիրել և մշակել Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից (այսուհետ՝ ՍԷԿՏ) ստացված տեղեկատվությունը, այն համադրել «Էլեկտրոնային կենսաթոշակ» համակարգում գրանցված շահառուների տվյալների հետ՝ հավանական խախտումները կամ թերությունները (կենսաթոշակ ստանալու իրավունքի հավաստիությունը, այդ իրավունքը կորցնելու դեպքում ավել վճարումները և այլն) բացահայտելու, կանխելու կամ բացառելու նպատակով,
· մշակված և ստուգված տվյալների ու տեղեկատվության հիման վրա կազմել վերստուգման ենթակա շահառուների ցանկերը՝ համապատասխան կառուցվածքային ստորաբաժանմանը տրամադրելու նպատակով,
· ՍԷԿՏ-ի տեղեկատվության ուսումնասիրության արդյունքում Mulberry էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգով Ծառայության հիմնական և աջակցող կառուցվածքային ստորաբաժանումներին տրամադրել շահառուների կողմից ՀՀ-ից մուտքի և ելքի վերաբերյալ տեղեկատվություն,
· իրականացնել վճարող կազմակերպությունների հետ պայմանագիր կնքած կենսաթոշակառուների տվյալների և դրանց փոփոխության վերաբերյալ տեղեկատվության ստացում և մշակում,
· ապահովել CBANet միջբանկային համակարգչային ցանցի միջոցով վճարող կազմակերպությունների հետ տեղեկատվության (վճարման ցուցակներ, հավելվածներ, թաղման միանվագ նպաստներ և այլն) փոխանակում:
4. Փորձագետին ներկայացվող պահանջներն են՝
· Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
· բարձրագույն կրթություն,
· հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ, կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ սոցիալական, կամ տեղեկատվական տեխնոլոգիաների, կամ կառավարման տեղեկատվական համակարգերի բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ,
· ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի և իր գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,
· MS Windows, MS Word, MS Excell համակարգչային ծրագրերով աշխատելու իմացություն,
· MS Accsess, SQL, Oracle, Postgre տվյալների բազաների ծրագրային միջավայրում տվյալների ուսումնասիրության, վերլուծության և հարցումներ կատարելու կարողություն:
5. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2026 թվականի ապրիլի 30-ը:
6. Աշխատանքի վայր՝
ՀՀ, ք. Երևան, Դավթաշեն 3-րդ թաղամասի վարչ. շ. 23/1:
7. Հայտարարություն սահմանափակումների բացակայության մասին՝
Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
8. Ընտրություն կատարելու եղանակն է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրությունը:
9. Պահանջվող փատաթղթերն են՝
· դիմում (ձևը լրացվում է տեղում),
· անձնագրի և/կամ նույնականացման քարտի պատճենները (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի պատճենը),
· բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի պատճենը,
· աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի պատճենը,
· արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի՝ գրառում արված բոլոր էջերի պատճենները կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը,
· մեկ լուսանկար՝ 3X4 չափսի,
· հայտարարություն ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ սահմանված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս):
10. Փաստաթղթերի ընդունման կարգը՝
Քաղաքացին պահանջվող փաստաթղթերի բնօրինակները պատճենների հետ միասին ներկայացնում է անձամբ: Տեղում փաստաթղթերի պատճենները համեմատվում են բնօրինակների հետ, որից հետո փաստաթղթերի բնօրինակները վերադարձվում են քաղաքացուն:
11. Դիմումներն ընդունվում են Միասնական սոցիալական ծառայության վարչական շենքում՝ ք. Երևան, Նալբանդյան 13 հասցեում, հեռախոսահամար՝ 060-65-27-23, էլ. փոստի հասցե՝ ilona.mkrtchyan@socservice.am : Դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 930-ից մինչև 1230-ը: