- հաշմանդամություն ունեցող անձանց,
- հաշմանդամություն չունեցող անձանց,
- hաշմանդամություն ունեցող կանանց կամ հաշմանդամություն չունեցող կանանց՝ էպիկրիզի ներկայացման դեպքում
- սոցիալապես անապահով կանանց
- ֆունկցիոնալության գնահատման արդյունքում հաշմանդամություն ունեցող անձ չճանաչված, սակայն ծառայությունների անհատական ծրագրով երաշխավորված
- երեխաներին՝ անկախ հաշմանդամություն ունենալու կամ սոցիալապես անապահով լինելու հանգամանքից
- ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված՝ ընտանիքի անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքի անդամները կամ «Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափն անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսի արժեքից ցածր եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքների անդամները,
- զինծառայության հետ կապված պատճառական կապերով հաշմանդամություն ունեցող անձանց,
- զինծառայության ժամանակ ստացած վիրավորման կամ վնասվածքի հետևանքով վերին կամ ստորին վերջույթների անդամահատում ունեցող անձանց (անկախ հաշմանդամություն ունենալու հանգամանքից),
- վերին զույգ վերջույթը անդամահատված անձանց՝ անկախ հաշմանդամություն ունենալու հանգամանքից և հաշմանդամության պատճառական կապից` աջ կամ ձախ ձեռքի համար,
- Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների (այդ թվում՝ պարտադիր զինվորական ծառայության զինծառայողներ) ընտանիքի անդամներին,
- ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողների ընտանիքների անդամներին,
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին և նրանց հավասարեցված անձանց,
- Հայրենական մեծ պատերազմում զոհվածների այրիները
- ստորին վերջույթը օրթեզավորված անձանց,
- ստորին վերջույթների ազդրային հատվածների երկկողմանի անդամահատումով հաշմանդամություն ունեցող անձանց,
- լսողական սարքի ներդիրներ՝ մինչև 12 տարեկան լսողական սարք կրող երեխաներին,
- լսողական խնդիրներ ունեցող` 12-29 տարեկան, 30-64 տարեկան (հաշմանդամություն ունեցող) և 65 տարեկանը լրացած անձանց
- կոխլեար իմպլանտ կրող անձանց,
- ստորին վերջույթը պրոթեզավորված անձանց,
- վերին կամ ստորին վերջույթի պրոթեզ կրող հաշմանդամություն ունեցող անձանց, բացառությամբ վակուումային ծայրատի ընդունիչով պրոթեզ կրող անձանց,
- ֆունկցիոնալ պրոթեզ ստացած անձանց։
Աջակցող միջոցների տրամադրման կարգը
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայությունը շարունակում է իրականացնել աջակցող միջոցների պետական հավաստագրերի տրամադրման գործընթացը։
Աջակցող միջոցների պետական հավաստագրեր տրամադրվում են ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 27-ի N 1004-Ն որոշմամբ սահմանված կարգով։ Աջակցող միջոցների պետական հավաստագրերի կարիք ունեցող անձինք կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն՝ ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը, որոնց հիման վրա կտրամադրվի պետական հավաստագիր և այն կազմակերպությունների ցանկը, որտեղից կարող են ձեռք բերել իրենց անհրաժեշտ աջակցող միջոցը:
Աջակցող միջոցները նախատեսված են անձի կենսագործունեության սահմանափակումների լրիվ կամ մասնակի հաղթահարման, փոխհատուցման (փոխարինման) համար։
Աջակցող միջոցի պետական հավաստագիր ձեռք բերելու նպատակով` շահառուն (նրա ներկայացուցիչը) կամ տասնչորս տարեկանը չլրացած անչափահասների կամ խնամակալության տակ գտնվող քաղաքացիների օրինական ներկայացուցիչները` ծնողը, որդեգրողը կամ խնամակալը կարող է առձեռն կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով առցանց եղանակով՝ էլեկտրոնային ստորագրությամբ, դիմում ներկայացնել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն՝ ներկայացնելով փաստաթղթերի բնօրինակները, իսկ առցանց (էլեկտրոնային) եղանակով փաստաթղթերը ներկայացնելու դեպքում՝ դրանց գունավոր լուսապատճենները։
Աջակցող միջոցների պետական հավաստագրեր ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում,
- անձը հաստատող փաստաթուղթ,
- հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք,
- ներկայացուցչի դիմելու դեպքում՝ շահառուի կողմից գրավոր լիազորագիր և ներկայացուցչի անձնագիր
- դիմումն օրինական ներկայացուցչի կողմից ներկայացվելու դեպքում` ծնողներից մեկի կամ որդեգրողի կամ խնամակալի (հոգաբարձուի) անձնագիրը կամ նույնականացման քարտը կամ նույնականացման համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր և խնամակալ կամ հոգաբարձու հանդիսանալու փաստը հավաստող համապատասխան փաստաթուղթը:
նշված փաստաթղթերից բացի անհրաժեշտ է ներկայացնել նաև`
- բժշկասոցիալական փորձաքննական որոշումը կամ ֆունկցիոնալության գնահատման որոշումը (վարչական ակտը),
- վերականգնողական անհատական ծրագիրը (այսուհետ՝ ՎԱԾ) կամ ծառայությունների անհատական ծրագիրը (այսուհետ՝ ԾԱԾ) կամ տեղեկանք աջակցող միջոցների ցուցման վերաբերյալ:
նշված փաստաթղթերից բացի անհրաժեշտ է ներկայացնել՝
- անձի բնակության վայրի առաջնային բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացնող կամ մասնագիտացված բժշկական կազմակերպության կողմից տրված տեղեկանք՝ լսողական սարքի անհրաժեշտության վերաբերյալ (N 5 ձև),
- աուդիոգրամմա, որում պետք է նշվի լսողության խանգարման աստիճանը Դբ-ով (500, 1000, 2000 հց, կամ 500, 1000, 2000, 4000 հց հաճախականության միջին թվաբանականը).։
նշված փաստաթղթերից բացի ներկայացվում է՝
- մինչև 18 տարեկան երեխաների համար պետք է ներկայացնել նաև մանկական վերականգնողական և հիվանդանոցային պայմաններում մանկական վնասվածքաբանական և օրթոպեդիական բժշկական օգնության և սպասարկման տեսակներով բժշկական օգնություն և սպասարկում մատուցող բժշկական կազմակերպության համապատասխան մասնագետի կողմից տրված մասնագիտական եզրակացությունը։ Վերջինս տրվում է ինչպես հիվանդանոցային և արտահիվանդանոցային պայմաններում բուժվող, այնպես էլ նեղ մասնագիտական խորհրդատվության ենթարկված երեխաներին։ Բժշկական կազմակերպությունների ցանկը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հրապարակում է իր պաշտոնական կայքէջում,
- 18 տարեկանից բարձր անձինք (հաշմանդամություն ունենալու դեպքում)՝ Միասնական սոցիալական ծառայության եզրակացություն։
Այլ կարգավիճակ ունեցող շահառուները (բացառությամբ երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց) ներկայացնում են նաև կարգավիճակը հավաստող փաստաթուղթը՝ տրված համապատասխան մարմնի կողմից և բժշկական կազմակերպության կողմից տրված մասնագիտական եզրակացությունը։
Հենաշարժական ֆունկցիայի խիստ արտահայտված խանգարումների դեպքում դիմում տալու համար եթե շահառուն չի կարող անձամբ ներկայանալ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն և հեռախոսազանգի միջոցով դիմել է Միասնական սոցիալական ծառայության՝ տնային կամ հիվանդանոցային պայմաններում հավաստագիր ստանալու համար դիմում ընդունելու նպատակով, ապա հեռախոսազանգն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում իրականացվում է այցելություն շահառուի գտնվելու վայր՝ համապատասխան դիմումի լրացման գործընթացը կազմակերպելու համար:
Հաշմանդամություն ունեցող անձանց օրթեզավորման և օրթեզի տեսակի (բացառությամբ երեխաների), առաջին անգամ վերին կամ ստորին վերջույթների պրոթեզավորման և պրոթեզի տեսակի, վերին և (կամ) ստորին վերջույթների անդամահատում, ակնագունդը և (կամ) ձայնալարերը հեռացված` հաշմանդամություն չունեցող անձանց համապատասխան պրոթեզ, վերին կամ ստորին վերջույթների կրկնակի անդամահատման դեպքում՝ նոր պրոթեզ տրամադրելու, վերին և ստորին վերջույթի պրոթեզների տեսակի փոփոխության, երաշխիքային սպասարկման ժամկետից դուրս գտնվող աջակցող միջոցները սահմանված ժամկետից շուտ տրամադրելու, երաշխիքային ժամկետում գտնվող աջակցող միջոցների տրամադրման հետ կապված վիճահարույց հարցերի և աջակցող միջոցի վերանորոգման ծառայություններ տրամադրելու համար շահառուն դիմում է Միասնական սոցիալական ծառայություն՝ ՄՍԾ եզրակացություն ստանալու համար (ք․ Երևան, Արմենակյան 129, հեռ․ 060652641):
Հասցե ՝ Երևան ք․ Արմենակյան 129
Հեռ․ 060652641
Հասցե ՝ Երևան ք․ Արմենակյան 129
Հեռ․ 060652641