ՄՍԾ պետ
Ագնեսա Աղաբաբյան
ՄՍԾ պետ
060 654 099 (ներքին՝ 405)
Աշխատանքային գործունեություն
2026 թ-ի հունվարի 29-ին նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության պետ
2021-2026 թթ․ - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության գլխավոր քարտուղար
2017-2021 թթ․ - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի տեղակալ
2008-2017 թթ․ - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության իրավական ապահովման և դատական գործերի վարչության պետ
2006-2008 թթ․ - ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի իրավական ապահովման և անձնակազմի կառավարման վարչության պետ
2000-2006 թթ․ - ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի իրավաբանական վարչության վարչության պետի տեղակալ, այնուհետև՝ իրավական ապահովման վարչության պետ
1998-2000 թթ․ - ՀՀ կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի իրավաբանական բաժնի առաջատար մասնագետ, այնուհետև՝ գլխավոր մասնագետ
1993-1998 թթ․ սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատում
Այլ տեղեկատվություն
Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներին
2018 թ-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով արժանացել է շնորհակալագրի
2010 թ-ին ստացել է ՀՀ քաղաքացիական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան
2008 թ-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով պարգևատրվել է 90-ամյակի հուշամեդալով
2011 թ-ին ՀՀ վարչապետի որոշմամբ արժանացել է հուշամեդալի
2006 թ-ին ՀՀ վարչապետի որոշմամբ արժանացել է շնորհակալագրի
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1977 թ. ապրիլի 30, ք. Երևան