Անձի ֆունկցիոնալության վերագնահատում իրականացնելու կարգը

Անձի ֆունկցիոնալության վերագնահատումն իրականացվում է ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի  «Անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը հաստատելու մասին» N 1180-Ն որոշման 15-րդ կետով սահմանված դեպքերում՝ 

  1. հաշմանդամության պատճառական կապի փոփոխության դեպքում՝ գնահատվողի (ներկայացուցչի) դիմումի հիման վրա.
  2. գնահատող հանձնաժողովի կողմից կայացված ֆունկցիոնալության գնահատման որոշումն (ընդունված վարչական ակտը) ամբողջությամբ կամ մասամբ բողոքարկելու կամ ծառայությունների անհատական ծրագրում փոփոխություն (լրացում) կատարելու դեպքում` գնահատվողի (ներկայացուցչի) դիմումի հիման վրա.
  3. ծառայության նախաձեռնությամբ՝ ծառայության պետի հանձնարարությամբ (ֆունկցիոնալության գնահատման որոշման (վարչական ակտի) համար հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծիք հայտնաբերվելու կամ ծառայությունների անհատական ծրագրում ներառված միջոցառումների վերանայման կամ ֆունկցիոնալության գնահատման կարգի խախտման դեպքերում).
  4. դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշման կամ վճռի հիման վրա:
Մանրամասն
Մահվան պատճառական կապի որոշում՝ անձի դիմումի հիման վրա
Մանրամասն