Մահվան պատճառական կապի որոշում՝ անձի դիմումի հիման վրա

ՀՀ կառավարության 2022 թվականի հունիսի 28-ի «Անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը հաստատելու մասին» N 1180-Ն որոշման  հավելվածի 50.2-րդ կետի համաձայն՝ Մահվան պատճառական կապը որոշելու համար մահացածի ընտանիքի (համաձայն «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի) չափահաս անդամը կամ անչափահաս անդամի օրինական ներկայացուցիչը, անկախ ժամանակաշրջանից, մահվան պատճառական կապը որոշելու համար՝ առցանց կամ առձեռն ծառայության ցանկացած տարածքային կենտրոն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

  1. դիմում.
  2. ծառայության համապատասխան ստորաբաժանման կողմից ԽՍՀՄ զինված ուժերում զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած շարքային կազմի զինծառայողների, պաշտպանության նախարարության, արդարադատության նախարարության, արտակարգ իրավիճակների նախարարության կողմից իրենց համակարգերի զինծառայողների համար տրված ուղեգիր, որտեղ նշվում է ուղեգրման նպատակը.
  3. մահվան վկայականը (այն դեպքերում, երբ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված՝ մահվան ակտերի գրանցման վերաբերյալ տվյալներով անձի մահվան պետական գրանցումն առկա չէ).
  4. տարած հիվանդությունների կամ կրած վնասվածքների փաստը հավաստող կամ ռազմաբժշկական փաստաթղթերից որևէ մեկը, կամ զինվորական կոմիսարիատի տված տեղեկանքը 1986 թվականի ապրիլի 26-ից մինչև 1987 թվականի դեկտեմբերի 31-ը Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքների կատարման ժամանակ զինվորական ծառայողական պարտականությունները կատարելու մասին կամ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (նախկինում` բժշկական ճառագայթաբանության գիտահետազոտական ինստիտուտ) տված փաստաթուղթը կամ միջգերատեսչական փորձաքննության խորհրդի եզրակացությունը հիվանդության պատճառական կապի մասին,
  5. բժշկական քարտից քաղվածքը (առկայության դեպքում).
  6. մահվան մասին բժշկական վկայական։