Երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ (դրամական աջակցություն)
- չունեն առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ,
- չեն գտնվում սոցիալական պաշտպանության հաստատությունում:
Օտարերկրյա պետությունում ծնված շահառու երեխայի ծնողն ունի երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի իրավունք, եթե բավարարված են սույն հոդվածի 1-ին մասում նշված պայմանները, և շահառու երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է՝
- Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինը կամ
- օտարերկրյա պետության իրավասու մարմինը, ընդ որում, երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ նշանակելու համար դիմելու օրվա դրությամբ շահառու երեխան ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր:
Նշանակման կարգը
Շահառու երեխայի համար ծնողին նշանակվում և վճարվում է երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ (ծնողը ձեռք է բերում երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ ստանալու իրավունք), եթե ծնողը, շահառու երեխան, նրա կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված երեխաները և զավակները (բացառությամբ ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձի, պարտադիր զինվորական ծառայության զորակոչված կամ ազատազրկման վայրում պատիժը կրող անձի) Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում դիմելու օրվա դրությամբ հաշվառված են Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով, և դիմելու օրվա դրությամբ ծնողը և շահառու երեխան գտնվում են Հայաստանի Հանրապետությունում:
Երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստը նշանակվում և վճարվում է մինչև շահառու երեխայի վեց տարին լրանալու ամիսը ներառյալ, ամսական 50000 դրամի չափով, բայց ոչ ավելի, քան մինչև երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ ստանալու իրավունքը դադարելը:
Երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստը նշանակելու համար դիմումը և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած անհրաժեշտ փաստաթղթերը (տվյալները) ներկայացվում են տարածքային կենտրոն:
Երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստը նշանակվում է դիմումը ներկայացնելու ամսվան նախորդող վեցերորդ ամսվա 1-ից, բայց Օրենքով սահմանված պայմանները բավարարելու ամսվան (այդ թվում՝ շահառու երեխայի ծննդյան ամսվան) հաջորդող ամսվա 1-ից ոչ շուտ:
Երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ ստանալու իրավունք ունեցող ծնողը նպաստի վճարումը շարունակելու համար պարտավոր է տարեկան առնվազն մեկ անգամ վերջին անգամ բանկ ներկայանալու (երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստն անկանխիկ եղանակով ստանալու համար դիմելու) ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվա վերջին աշխատանքային օրվանից ոչ ուշ ներկայանալ բանկ և հայտարարություն ստորագրել Հայաստանի Հանրապետությունում լինելու մասին: