Փորձագետի հայտարարություններ

Միասնական սոցիալական ծառայության առանձին խնդիրների իրականացման համար փորձագետ ներգրավելու մասին (Աջափնյակի և Դավթաշենի տարածքային կենտրոնի ընդունարանում)

մայիսի 25, 2026

Հայտարարություն

 

Միասնական սոցիալական ծառայության առանձին խնդիրների իրականացման համար փորձագետ ներգրավելու մասին (Աջափնյակի և Դավթաշենի տարածքային կենտրոնի ընդունարանում)

1.    Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիր՝

Միասնական սոցիալական ծառայության Աջափնյակի և Դավթաշենի տարածքային կենտրոնի ընդունարանի կանոնադրական գործառույթները և աշխատանքները (քաղաքացիների դիմումների, բողոքների մուտքագրման և ելքագրման, ընդունելության, այդ թվում՝ անձի ֆունկցիոնալության գնահատման, պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի վարման և այլն) բարեփոխումներով պայմանավորված նոր իրողություններին համահունչ և արդյունավետ կազմակերպելու, քաղաքացիների կուտակումներից խուսափելու և շահառուներին համալիր ծառայություններ պատշաճ մատուցելու, ինչպես նաև կանոնադրական խնդիրներից բխող կոնկրետ գործառույթի իրականացման ծավալների կտրուկ ավելացման դեպքով անհրաժեշտություն է առաջացել Ծառայության Աջափնյակի և Դավթաշենի տարածքային կենտրոնի ընդունարանում ներգրավել փորձագետ:

 

2.    Փորձագետ ներգրավելու ժամկետը 6 (վեց) ամիս է:

 

3.   Փորձագետի  պարտականություններն են՝

4.   Իրականացնում է սոցիալական ծառայություններ ստանալու, այդ թվում՝ անձի ֆունկցիոնալության գնահատման համար ներկայացված դիմումների և օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի ընդունման (հաշվառման) և սահմանված կարգով փաստաթղթերի/տեղեկատվության համապատասխան համակարգ մուտքագրման աշխատանքները:

5. Իրականացնում է պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի վարման աշխատանքները:

6. Իրականացնում է սոցիալական  պաշտպանության բնագավառը կարգավորող օրենսդրության շրջանակներում անձին իր իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության փաստաթղթերի տրամադրման աշխատանքները:

7.  Իրականացնում  է պետական կենսաթոշակների, սոցիալական ապահովության ծրագրերի շրջանակներում տրամադրվող այլ վճարների ոլորտում անձի իրավունքների և դրանց իրականացման մասին լիարժեք և սպառիչ տեղեկատվության տրամադրման աշխատանքներ: 

8. Իրականացնում է կազմակերպությունների, քաղաքացիների կողմից ստացված դիմումների և բողոքների ընդունման աշխատանքները:

9. Իրականացնում է անձին խորհրդատվական օգնության տրամադրման աշխատանքներ՝ անձի հիմնական պահանջմունքները և սոցիալական կարիքները բավարարելու ուղիներ և եղանակներ գտնելու, ստեղծված իրավիճակին համարժեք սոցիալական ծառայություններ ստանալու վերաբերյալ խորհուրդների և առաջարկությունների տրամադրման աշխատանքներ:

10. Իրականացնում է քաղաքացիների կողմից բարձրացված խնդիրների ու առաջարկությունների ամփոփման աշխատանքները, ինչպես նաև  վեր է հանում իրավակիրառ պրակտիկայի խնդիրները, լուծման առաջարկություններ ներկայացնում ընդունարանի  պետին:

 

11.  Փորձագետին ներկայացվող պահանջներն են՝

·        Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,

·        բարձրագույն կրթություն,

·        հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ սոցիալական կամ փաստաթղթավարության բնագավառներում` մեկ տարվա աշխատանքային ստաժ,

·        ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի և իր գործառույթների          իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,

·        MS Windows, MS Word, MS Excell համակարգչային ծրագրերով աշխատելու իմացություն:

 

12. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2026 թվականի հունիսի 1-ը:

 

13. Աշխատանքի վայր՝

Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Աջափնյակ վարչ. շրջան,  Բաշինջաղյան փ100:

 

14. Հայտարարություն սահմանափակումների բացակայության մասին՝

Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում: 

15. Ընտրություն կատարելու եղանակն է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի  ուսումնասիրությունը:

 

16.  Պահանջվող փատաթղթերն են՝

·         դիմում (ձևը լրացվում է տեղում),

·         անձնագրի և/կամ նույնականացման քարտի պատճենները (եթե անձը  նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի պատճենը),

·         բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի  պատճենը,

·         արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի՝ գրառում արված բոլոր էջերի պատճենները կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը,

·         հայտարարություն ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ սահմանված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս):

 

17. Փաստաթղթերի ընդունման կարգը՝

Քաղաքացին պահանջվող փաստաթղթերի բնօրինակները պատճենների հետ միասին ներկայացնում է անձամբ: Տեղում փաստաթղթերի պատճենները համեմատվում են բնօրինակների հետ, որից հետո փաստաթղթերի բնօրինակները վերադարձվում են քաղաքացուն:

 

18. Դիմումներն ընդունվում են Միասնական սոցիալական ծառայության վարչական շենքում՝ ք. Երևան, Նալբանդյան 13 հասցեում, հեռախոսահամար՝ 060-65-40-99, էլ. փոստի հասցե՝ nune.petrosyan@socservice.am: Դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 930-ից մինչև 1230-ը: