Միասնական սոցիալական ծառայությունը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար
ապրիլի 10, 2026
Միասնական սոցիալական ծառայությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Միասնական սոցիալական ծառայության նշանակման վարչության տասնչորսերորդ բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 10-1-26.7-Մ4-128) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:
Միասնական սոցիալական ծառայության նշանակման վարչության տասնչորսերորդ բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 10-1-26.7-Մ4-128) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում (հղումը՝ https://cso.gov.am/competitions/16578/position-detail):
Միասնական սոցիալական ծառայության նշանակման վարչության տասնչորսերորդ բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 10-1-26.7-Մ4-128) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է էլեկտրոնային եղանակով https://cso.gov.am/ կայքէջին ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- դիմումը (ձևը լրացվում է էլեկտրոնային եղանակով),
- ինքնակենսագրությունը (ձևը լրացվում է էլեկտրոնային եղանակով),
- անձնագրի, նույնականացման քարտի լուսապատճենները (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա պետք է ներկայացնի հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի լուսապատճենը),
- բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի լուսապատճենը,
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի (աշխատանքային պայմանագիր, աշխատանքի ընդունման մասին իրավական ակտ, աշխատանքային գրքույկ) լուսապատճենը,
- արական սեռի անձինք՝ զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասի կցագրման վկայականի լուսապատճենը,
- լուսանկար` 3×4 սմ չափի։
Անհրաժեշտ է ներկայացնել վերոնշյալ փաստաթղթերի լուսապատճենները արված բնօրինակից (օտարալեզու փաստաթղթերի դեպքում՝ նաև հայերեն պաշտոնական թարգմանությունների)։
Քաղաքացիները Թեստավորմանը պետք է ներկայանան անձնագրով և/կամ նույնականացման քարտով, կամ անձը հաստատող այլ փաստաթղթով (ՀՀ ոստիկանության կողմից ժամանակավորապես տրվող անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ)։
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են էլեկտրոնային եղանակով՝ https://cso.gov.am/ կայքէջի միջոցով: Էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է այցելել https://cso.gov.am/ կայքէջի «Գլխավոր» էջի «Մրցույթների հայտարարություններ» բաժնի «Ղեկավար և մասնագիտական» ենթաբաժին: Ծանոթանալով մրցույթի մասին հրապարակված հայտարարության բովանդակությանը՝ քաղաքացին կարող է հայտարարության տեքստի վերջում նշված «Դիմել» ստեղնի օգնությամբ ներկայացնել էլեկտրոնային դիմում: Սեղմելով «Դիմել» ստեղնը՝ բացվում է «Մուտք» պատուհանը, որտեղ անհրաժեշտ է լրացնել վավեր էլեկտրոնային փոստի հասցե, գաղտնաբառ և սեղմել «Գրանցվել» կոճակը, եթե առաջին անգամ է դիմում ներկայացվում վերոնշյալ կայքէջի միջոցով, իսկ եթե արդեն գրանցված է, անհրաժեշտ է սեղմել «Մուտք» կոճակը:
Հաջորդ քայլով անհրաժեշտ է բացված պատուհանի վերևի աջ անկյունում՝ «Իմ էջը» բաժնում լրացնել անձնական տվյալները և «Կրթություն», «Օտար լեզուներ», «Համակարգչային ծրագրեր» բաժինները, պարտադիր լրացման ենթակա բոլոր դաշտերը, կցել հայտարարության մեջ նշված անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճենները, լուսանկարը և սեղմել «Պահպանել փոփոխությունները» ստեղնը:
Լրացնելով «Իմ էջի» անձնական տվյալները, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը՝ անհրաժեշտ է արդեն իսկ գրանցված օգտատիրոջ էջում՝ «Մրցույթներ» բաժնում գտնել կոնկրետ պաշտոնի համար անցկացվող մրցույթի մասին հրապարակված հայտարարությունը և «Գործողություններ» ենթաբաժնի ներքո նշված «Դիմել» ստեղնով ներկայացնել դիմումը, որից անմիջապես հետո քաղաքացին ստանում է ծանուցում դիմումն ընդունվելու մասին:
Դիմումի կարգավիճակի մասին տեղեկատվություն կարելի է ստանալ նաև օգտատիրոջ անձնական էջի «Մրցույթներ» բաժնի «Հայտարարություններ» ենթաբաժնում կոնկրետ պաշտոնի համար հայտարարված մրցույթի տողում «Գործողություններ» ենթաբաժնի ներքո գրառումից. նշված հատվածում՝
ա) եթե ակտիվ է «Դիմել» ստեղնը, ապա դիմումը դեռևս գրանցված չէ,
բ) եթե ակտիվ է «Իմ դիմումը» ստեղնը, ապա դիմումը ներկայացված է Միասնական սոցիալական ծառայություն, և այն ուսումնասիրման փուլում է,
գ) եթե ակտիվ է «Խմբագրել» ստեղնը, ապա անհրաժեշտ է խմբագրել դիմումը՝ շտկելով փաստաթղթերի թերություններն ու սխալները, և կրկին ներկայացնել այն:
Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում հնարավոր է փաստաթղթերը հետ վերադարձվեն քաղաքացուն՝ խմբագրման համար: Նման դեպքում քաղաքացին պարտավոր է ծանուցումն ուղարկելուց հետո՝ 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում կրկին դիմել՝ վերացնելով փաստաթղթերի թերություններն ու ուղղելով սխալները, որոնց մասին քաղաքացին ծանուցվում է «Իմ էջի» «Ծանուցումներ» բաժնի և էլեկտրոնային փոստի միջոցով: Փաստաթղթերի թերությունների և սխալների մասին մեկնաբանությունը քաղաքացին կարող է տեսնել՝ բացելով «Իմ էջի» «Մրցույթներ» բաժնի համապատասխան հայտարարության հերթական համարից առաջ դրված ⊕ նշանը:
Փաստաթղթերը խմբագրելու համար անհրաժեշտ է այցելել «Անձնական էջ»-ի «Մրցույթներ» բաժնի «Հայտարարություններ» ենթաբաժին, ընտրել կոնկրետ պաշտոնի համար հրապարակված հայտարարությունը, «Գործողություններ» ենթաբաժնի ներքո նշված «Խմբագրել» կոճակը սեղմել, կատարել փոփոխությունները և ներքևում նշված «Դիմել» կոճակի միջոցով դիմումը կրկին ներկայացնել:
Համակարգում գրանցվելուց հետո քաղաքացին իր «Անձնական էջ» կարող է մուտք գործել՝ այցելելով https://cso.gov.am/ կայքէջի «Գլխավոր» էջի «Մուտք» բաժին կամ https://hartak.cso.gov.am/ հղումի «Անձնական էջ» բաժինը, որտեղ անհրաժեշտ է լրացնել գրանցված էլեկտրոնային փոստի հասցեն և գաղտնաբառը:
Մրցույթին մասնակցելու համար դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2026 թվականի ապրիլի 13-ի ժամը 24:00-ն:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2026 թվականի մայիսի 11-ին՝ ժամը 9:30-ին, Միասնական սոցիալական ծառայության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Նալբանդյան 13):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2026 թվականի մայիսի 13-ին՝ ժամը 9:30-ին, Միասնական սոցիալական ծառայության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Նալբանդյան 13):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը՝ 189 696 (հարյուր ութսունինը հազար վեց հարյուր իննսունվեց) դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
• ՀՀ Սահմանադրություն (փոփոխություններով) (Հոդվածներ՝ 1, 2, 5, 6, 8, 10, 14, 15, 17, 21, 25, 27, 31, 32, 34, 35, 36, 38, 40, 41, 44, 46-49, 54, 57, 66, 85, 89, 90, 96, 99, 100, 103, 104, 109, 112, 113, 118, 119, 123, 124, 136, 142, 144, 146, 147, 149-153, 159, 160, 163, 182, 185, 195, 198, 199)
հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/143723
• «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենք (Հոդվածներ՝ 4-7, 20-27)
հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/207626
• «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք (Հոդվածներ՝ 3-15, 18-23, 27․1, 28-34, 44, 53)
հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/208569/latest
• «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք (Հոդվածներ՝ 2, 6, 7, 10, 11, 17, 20-24, 28, 30-36, 38)
հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/204205
• «Պետական նպաստների մասին» օրենք. (հոդվածներ՝ 1-8, 13-30)
հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/205734/latest
• «Պետական կենսաթոշակների մասին» օրենք. (հոդվածներ՝ 6-39, 55)
հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/199713/latest
• «Նորմատիվ իրավական ակտերի մասին». (հոդվածներ՝ 4-34)
հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/187324/latest
• Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին օրենք. (հոդվածներ՝ 1-26)
հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/205733/latest
• «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենք. (հոդվածներ՝ 3, 5-7, 9, 10, 12, 16, 22, 23)
հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/171966/latest
• «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենք. (հոդվածներ՝ 6, 7)
հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/187307/latest
Հարցազրույցի փուլում ստուգվող մասնագիտական գիտելիքներ և դրանք կիրառելու կարողությունները կազմված են հետևյալ բնագավառներից՝
• «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք
հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/204205/latest
• «Հանրային ծառայության մասին» օրենք
հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/208569/latest
• «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենք.
հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/194274/latest
• «Պետական նպաստների մասին» օրենք.
հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/205734/latest
• «Պետական կենսաթոշակների մասին» օրենք.
հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/199713/latest
• ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին N 665-Ն որոշում.
հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/206712/latest
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության մարդկային ռեսուրսների կառավարման վարչություն (հասցե՝ ք. Երևան, Նալբանդյան 13, հեռախոսահամար՝ 060-654-099(300), էլեկտրոնային փոստի հասցե՝ ani.vardanyan@socservice.am):