Առանձին խնդիրների իրականացման համար փորձագետ ներգրավելու մասին (Կապանի տարածքային կենտրոն)
ապրիլի 10, 2026
Միասնական սոցիալական ծառայության առանձին խնդիրների իրականացման համար փորձագետ ներգրավելու մասին (Կապանի տարածքային կենտրոնի սոցիալական աշխատանքի և զբաղվածության ծրագրերի բաժնում)
1. Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիր՝
Միասնական սոցիալական ծառայության Կապանի տարածքային կենտրոնի սոցիալական աշխատանքի և զբաղվածության ծրագրերի բաժնի (այսուհետ՝ Բաժին) տարաբնույթ աշխատանքները տարածքի աշխատաշուկայի ընթացիկ վիճակի ուսումնասիրության, վերլուծության, կանխատեսման, տեղեկատվական շտեմարանի վարման գործատուներից, օտարերկրյա պետությունների համապատասխան մարմիններից թափուր աշխատատեղերի, զանգվածային ազատումների ինչպես նաև աշխատաշուկայի վիճակի վերաբերյալ տեղեկատվության և մասնագիտական խորհրդատվության տրամադրման և այլ) փոփոխություններով պայմանավորված նոր իրողություններին համահունչ կազմակերպելու, քաղաքացիների կուտակումներից խուսափելու և շահառուներին համալիր ծառայություններ պատշաճ մատուցելու, ինչպես նաև կանոնադրական խնդիրներից բխող կոնկրետ գործառույթի իրականացման ծավալների կտրուկ ավելացման դեպքով անհրաժեշտություն է առաջացել Կապանի տարածքային կենտրոնի սոցիալական աշխատանքի և զբաղվածության ծրագրերի բաժնում (այսուհետ՝ Բաժին) ներգրավել փորձագետ:
2. Փորձագետ ներգրավելու ժամկետը 6 (վեց) ամիս է:
3. Փորձագետի պարտականություններն են՝
- Իրականացնում է տարածքի աշխատաշուկայի ընթացիկ վիճակի ուսումնասիրության, վերլուծության, կանխատեսման, տեղեկատվական շտեմարանի վարման գործընթացները:
- Օրենսդրությամբ սահմանված կարգով կազմում և ներկայացնում է վարչական վիճակագրական հաշվետվություններ, իրականացնում է գործատուներից, օտարերկրյա պետությունների համապատասխան մարմիններից թափուր աշխատատեղերի, զանգվածային ազատումների, ինչպես նաև սպասվելիք կառուցվածքային փոփոխությունների և այլ միջոցառումների մասին տեղեկությունների ստացման գործընթացները, ստացված տեղեկատվությունը մուտքագրում է տեղեկատվական շտեմարան:
- Իրականացնում է գործատուներին զբաղվածության պետական ծրագրերի, ինչպես նաև աշխատաշուկայի վիճակի վերաբերյալ տեղեկատվության և մասնագիտական խորհրդատվության տրամադրման գործընթացը:
- Մասնակցում է զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի, ինչպես նաև մարզի, իր սպասարկման տարածքի համայնքների տեղական սոցիալական ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքներին:
- Իրականացնում է զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի ընթացիկ մոնիթորինգի աշխատանքները:
- Մասնակցում է աշխատանքի տոնավաճառի կազմակերպման և իրականացման աշխատանքներին:
- Ստորագրված հուշագրերի շրջանակներում մասնակցում է զբաղվածության ծրագրերի և միջոցառումների իրականացմանը:
- Իրականացնում է աշխատանք փնտրող անձի հաշվառում, հաշվառումից հանում, գործազուրկի կարգավիճակի տրամադրում, դրա կասեցում, վերականգնում և դադարեցում:
- Օրենսդրությամբ սահմանված դեպքերում պարզում է զբաղվածության ծրագրերում ընդգրկվելու համար դիմած քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի հավաստիությունը` դրանք տրամադրած մարմիններում և կազմակերպություններում կամ տարածքային կենտրոնին հասանելի տեղեկատվական շտեմարանների միջոցով:
- Իրականացնում է աշխատանք փնտրող անձի զբաղվածության կարիքների գնահատում, կազմում է զբաղվածության ապահովման անհատական ծրագիր և զբաղվածության ապահովման անհատական ծրագրի իրականացման մասին պայմանագիր:
- Ապահովում է անձի՝ մասնագիտության գիտակցված ընտրությանն ու կարիերայի արդյունավետ պլանավորմանն ուղղված ծառայությունների իրականացումը:
- Համագործակցում է աջակցող ցանցի հետ՝ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, սոցիալական գործընկերների, գործատուների, սոցիալական ծառայություններ տրամադրող, աշխատանքի տեղավորման ոչ պետական, հասարակական և այլ շահագրգիռ կազմակերպությունների հետ:
- Իրականացնում է քաղաքացիների առաջարկությունների, դիմումների և բողոքների ուսումնասիրության, քննարկման, պատասխանի կազմման աշխատանքները:
- Իրականացնում է Բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքները՝ գործատուների և աշխատանք փնտրողների հետ աշխատանքների մասով:
4. Փորձագետին ներկայացվող պահանջներն են՝
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
- բարձրագույն կրթություն,
- հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ սոցիալական կամ կադրերի և մասնագիտական կողմնորոշման բանգավառում մեկ տարվա աշխատանքային ստաժ,
- ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի և իր գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,
- MS Windows, MS Word, MS Excell համակարգչային ծրագրերով աշխատելու իմացություն:
5. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2026 թվականի ապրիլի 14-ը:
6. Աշխատանքի վայր՝
ՀՀ ք. Կապան , Մ.Ստեփանյան փ.13/5:
7. Հայտարարություն սահմանափակումների բացակայության մասին՝
Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
8. Ընտրություն կատարելու եղանակն է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրությունը:
9. Պահանջվող փատաթղթերն են՝
- դիմում (ձևը լրացվում է տեղում),
- անձնագրի և/կամ նույնականացման քարտի պատճենները (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի պատճենը),
- բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի պատճենը,
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի պատճենը,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի՝ գրառում արված բոլոր էջերի պատճենները կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը,
- մեկ լուսանկար՝ 3X4 չափսի,
- հայտարարություն ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ սահմանված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս):
10. Փաստաթղթերի ընդունման կարգը՝
Քաղաքացին պահանջվող փաստաթղթերի բնօրինակները պատճենների հետ միասին ներկայացնում է անձամբ: Տեղում փաստաթղթերի պատճենները համեմատվում են բնօրինակների հետ, որից հետո փաստաթղթերի բնօրինակները վերադարձվում են քաղաքացուն:
11. Դիմումներն ընդունվում են Միասնական սոցիալական ծառայության վարչական շենքում՝ ք. Երևան, Նալբանդյան 13 հասցեում, հեռախոսահամար՝ 060-65-27-23, էլ. փոստի հասցե՝ ilona.mkrtchyan@socservice.am : Դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 9։30-ից մինչև 12։30-ը: