Միասնական սոցիալական ծառայության առանձին խնդիրների իրականացման համար փորձագետ ներգրավելու մասին (նշանակման վարչության տասնյոթերորդ բաժնում)
հունիսի 03, 2026
Հայտարարություն
Միասնական սոցիալական ծառայության առանձին խնդիրների իրականացման համար փորձագետ ներգրավելու մասին (նշանակման վարչության տասնյոթերորդ բաժնում)
1. Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիր՝
Միասնական սոցիալական ծառայության նշանակման վարչության տասնյոթերորդ բաժնի աշխատանքների արդյունավետ կազմակերպման, կենսաթոշակային ապահովության բնագավառում կնքված միջպետական պայմանագրերի (համաձայնագրերի) շրջանակներում անձի կենսաթոշակի իրավունքի իրացման ապահովման, արխիվային փաստաթղթերի և տեղեկատվության ստացման, հավաքագրման, համապատասխան տեղեկանքների ու քաղվածքների տրամադրման, քաղաքացիների դիմումների ու բողոքների վերլուծման և դրա հետ կապված տարաբնույթ աշխատանքների (տեղեկանքների ու պարզաբանումների տրամադրման, հաշվետվությունների կազմման և այլն) ծավալի ավելացմամբ անհրաժեշտություն է առաջացել Ծառայության նշանակման վարչության տասնյոթերորդ բաժնի աշխատանքների պատշաճ կազմակերպման համար, ինչպես նաև կանոնադրական խնդիրներից բխող որոշակի գործառույթի ծավալի կտրուկ ավելացման դեպքով ներգրավել փորձագետ:
2. Փորձագետ ներգրավելու ժամկետը 6 (վեց) ամիս է:
3. Փորձագետի պարտականություններն են՝
4. Իրականացնում է կենսաթոշակային ապահովության բնագավառում կնքված միջպետական պայմանագրերի (համաձայնագրերի) շրջանակներում անձի կենսաթոշակի իրավունքի իրացումը կատարելու նպատակով՝ համաձայնագրի մասնակից պետություններից, ինչպես նաև այլ պետությունների լիազոր և իրավասու մարմիններից, կազմակերպություններից (այսուհետ՝ նաև տեղեկատվություն հայցող սուբյեկտ) Ծառայություն ուղղված հարցումների, գրությունների հիման վրա տեղեկատվության փոխանակման գործընթացի կազմակերպման և իրականացման աշխատանքները:
5. Իրականացնում է ստացված հարցումների, գրությունների հիման վրա արխիվային տեղեկանքներ կամ արխիվային տվյալներ (տեղեկություններ) պարունակող փաստաթղթերի (այսուհետ՝ արխիվային փաստաթուղթ) ձեռք բերելու նպատակով արխիվային փաստաթղթերի ստացման (հավաքագրումը) և հայցող կողմին տրամադրման աշխատանքները:
6. Իրականացնում է ստացված հարցումների, գրությունների հիման վրա անձի եկամուտներից կատարված վճարումների (ըստ ժամանակահատվածների՝ սոցիալական վճար, եկամտային հարկ) վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության ստացման (հավաքագրումը) և հայցողին տեղեկատվության տրամադրման աշխատանքները:
7. Իրականացնում է անձի՝ աշխատանքային գործունեության, աշխատանքային գործունեության ժամանակահատվածի, ստացած եկամուտների (աշխատավարձ և դրան հավասարասեցված եկամուտներ) վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության (տեղեկանքներ, ստուգման արդյունքներ, անձին հաշմանդամ ճանաչելու մասին վարչական ակտի քաղվածքներ և այլն) ստացման (հավաքագրման) և տեղեկատվության հայցող սուբյեկտներին տրամադրման աշխատանքները:
8. Իրականացնում է համաձայնագրի մասնակից պետության իրավասու մարմնի պահանջագրի հիման վրա այդ պետության իրավասու մարմնին կենսաթոշակի գործերի, ինչպես նաև կենսաթոշակառուների կենսաթոշակ ստանալու իրավունքի դադարեցման մասին տեղեկանքների ուղարկման աշխատանքները՝ կենսաթոշակի տեսակի, կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվա, ամսվա, տարեթվի, վերջին անգամ կենսաթոշակ վճարելու ամսվա և տարեթվի նշմամբ:
9. Իրականացնում է իր իրավասությունների շրջանակում համապատասխան տեղեկատվական համակարգերի շահագործման աշխատանքները:
10. Իրականացնում է քաղաքացիների գրավոր դիմումների և բողոքների քննարկման և պատասխանման, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում դրանցում հաղորդվող՝ Ծառայությունների գործունեության մեջ տեղ գտած թերությունները ուսումնասիրման աշխատանքները:
11. Մասնակցում է գործընթացի հետ կապված անհրաժեշտ քննարկումներին, կազմակերպված սեմինարներին ու կոնֆերանսներին:
12. Իր իրավասությունների շրջանակներում իրականացնում է մշակվող և Ծառայության կարծիքին ներկայացված իրավական ակտերի նախագծերի, իրականացվող ծրագրերի վերաբերյալ առաջարկությունների ներկայացման աշխատանքները:
13. Իրականացնում է օտարերկրյա պետությունների հետ համագործակցությանն առնչվող ծրագրերի մշակման աշխատանքները:
14. Իրականացնում է գործընթացի հետ կապված անհրաժեշտ հաշվետվությունների և տեղեկանքների կազմման աշխատանքները:
15. Միջպետական համաձայնագրերին համապատասխան՝ իրականացնում է հայկական կենսաթոշակի նշանակման (վերահաշվարկման), կենսաթոշակի էլեկտրոնային գործի (փաստաթղթերի) հաշվառման և վարման, համաձայնագրի անդամ պետության կենսաթոշակի նշանակման և վճարման դիմումների հաշվառման, Հայաստանի Հանրապետությունում համաձայնագրի անդամ պետության կենսաթոշակի նշանակման, համաձայնագրի շրջանակներում տեղեկատվության փոխանակման կազմակերպման (իրականացման) աշխատանքները:
16. Փորձագետին ներկայացվող պահանջներն են՝
· Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
· բարձրագույն կրթություն,
· հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ, կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ սոցիալական բնագավառում՝ երեք տարվա աշխատանքային ստաժ,
· ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի և իր գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,
· MS Windows, MS Word, MS Excell համակարգչային ծրագրերով աշխատելու իմացություն:
17. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2026 թվականի հունիսի 9-ը:
18. Աշխատանքի վայր՝
Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Արաբկիր վարչական շրջան, Մամիկոնյանց 39/ա:
19. Հայտարարություն սահմանափակումների բացակայության մասին՝
Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
20.Ընտրություն կատարելու եղանակն է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրությունը:
21. Պահանջվող փատաթղթերն են՝
· դիմում (ձևը լրացվում է տեղում),
· անձնագրի և/կամ նույնականացման քարտի պատճենները (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի պատճենը),
· բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի պատճենը,
· արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի՝ գրառում արված բոլոր էջերի պատճենները կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը,
· հայտարարություն ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ սահմանված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս):
22. Փաստաթղթերի ընդունման կարգը՝
Քաղաքացին պահանջվող փաստաթղթերի բնօրինակները պատճենների հետ միասին ներկայացնում է անձամբ: Տեղում փաստաթղթերի պատճենները համեմատվում են բնօրինակների հետ, որից հետո փաստաթղթերի բնօրինակները վերադարձվում են քաղաքացուն:
23.Դիմումներն ընդունվում են Միասնական սոցիալական ծառայության վարչական շենքում՝ ք. Երևան, Նալբանդյան 13 հասցեում, հեռախոսահամար՝ 060-65-40-99, էլ. փոստի հասցե՝ nune.petrosyan@socservice.am: Դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 930-ից մինչև 1230-ը: