Միասնական սոցիալական ծառայության առանձին խնդիրների իրականացման համար փորձագետ ներգրավելու մասին (Մեղրիի տարածքային կենտրոնի ընդունարանում)
ապրիլի 17, 2026
Հայտարարություն
Միասնական սոցիալական ծառայության առանձին խնդիրների իրականացման համար փորձագետ ներգրավելու մասին
(Մեղրիի տարածքային կենտրոնի ընդունարանում)
1. Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիր՝
Միասնական սոցիալական ծառայության Մեղրիի տարածքային կենտրոնի ընդունարանի (այսուհետ՝ Ընդունարան) տարաբնույթ աշխատանքները (քաղաքացիների դիմումների ընդունման և հաշվառման աշխատանքների, այդ թվում՝ սոցիալական պաշտպանության ոլորտը կարգավորող օրենսդրության շրջանակներում անձին իր իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման և այլն) փոփոխություններով պայմանավորված նոր իրողություններին համահունչ կազմակերպելու, քաղաքացիների կուտակումներից խուսափելու և շահառուներին համալիր ծառայություններ պատշաճ մատուցելու, ինչպես նաև կանոնադրական խնդիրներից բխող կոնկրետ գործառույթի իրականացման ծավալների կտրուկ ավելացման դեպքով անհրաժեշտություն է առաջացել Մեղրիի տարածքային կենտրոնի ընդունարանում (այսուհետ՝ Ընդունարան) ներգրավել փորձագետ:
2. Փորձագետ ներգրավելու ժամկետը 3 (երեք) ամիս է:
3. Փորձագետի պարտականություններն են՝
· Մասնակցում է օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում դիմումների ընդունման և հաշվառման աշխատանքներին՝ ներառյալ առցանց:
· Մասնակցում է սոցիալական պաշտպանության ոլորտը կարգավորող օրենսդրության շրջանակներում անձին իր իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության փաստաթղթերի տրամադրմանը:
· Մասնակցում է անձին խորհրդատվական օգնության տրամադրման աշխատանքներին, տրամադրում հիմնական պահանջմունքները և սոցիալական կարիքները բավարարելու ուղիներ և եղանակներ գտնելու, ստեղծված իրավիճակին համարժեք սոցիալական ծառայություններ ստանալու վերաբերյալ տեղեկություններ և առաջարկությունների տրամադրմանը:
· Մասնակցում է դիմումների ընդունմանը՝ ըստ անհրաժեշտության այց կատարելով շահառուի գտնվելու վայր:
· Մասնակցում է քաղաքացիների կողմից բարձրացված խնդիրների ու առաջարկությունների ամփոփման աշխատանքներին, ինչպես նաև վեր է հանում իրավակիրառ պրակտիկայի խնդիրները, լուծման առաջարկություններ ներկայացնում Ընդունարանի պետին:
· Օժանդակում է կենսաթոշակների, համապատասխան նպաստների և դրամական այլ վճարների գործերի կազմման և համապատասխան բաժին փոխանցման աշխատանքները:
· Օժանդակում է օրենսդրությամբ Ծառայությանը վերապահված լիազորությունների հետ կապված այլ գործառույթների իրականացմանը:
4. Փորձագետին ներկայացվող պահանջներն են՝
· Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
· բարձրագույն կրթություն,
· ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի և իր գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,
· MS Windows, MS Word, MS Excell համակարգչային ծրագրերով աշխատելու իմացություն:
5. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2026 թվականի ապրիլի 21-ը:
6. Աշխատանքի վայր՝
ՀՀ, Սյունիքի մարզ ք. Մեղրի, Զ. Անդրանիկ 2, վարչական շենք 23:
7.Հայտարարություն սահմանափակումների բացակայության մասին՝
Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
8. Ընտրություն կատարելու եղանակն է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրությունը:
9. Պահանջվող փատաթղթերն են՝
· դիմում (ձևը լրացվում է տեղում),
· անձնագրի և/կամ նույնականացման քարտի պատճենները (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի պատճենը),
· բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի պատճենը,
· մեկ լուսանկար՝ 3X4 չափսի,
· արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի՝ գրառում արված բոլոր էջերի պատճենները կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը,
· հայտարարություն ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ սահմանված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս):
10. Փաստաթղթերի ընդունման կարգը՝
Քաղաքացին պահանջվող փաստաթղթերի բնօրինակները պատճենների հետ միասին ներկայացնում է անձամբ: Տեղում փաստաթղթերի պատճենները համեմատվում են բնօրինակների հետ, որից հետո փաստաթղթերի բնօրինակները վերադարձվում են քաղաքացուն:
11. Դիմումներն ընդունվում են Միասնական սոցիալական ծառայության վարչական շենքում՝ ք. Երևան, Նալբանդյան 13 հասցեում, հեռախոսահամար՝ 060-652-723, էլ. փոստի հասցե՝ Ilona.mkrtchyan@socservice.am: Դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 930-ից մինչև 1230-ը: