Փորձագետի հայտարարություններ

Միասնական սոցիալական ծառայության առանձին խնդիրների իրականացման համար փորձագետ ներգրավելու մասին

ապրիլի 09, 2026
  1.  Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիր՝
       
    Միասնական սոցիալական ծառայության մարդկային ռեսուրսների կառավարման վարչության (այսուհետ` Վարչություն) կանոնադրական գործառույթները (Ծառայության մարդկային ռեսուրսների հավաքագրման կազմակերպման, կադրերի համալրման գործընթացների նախապատրաստական աշխատանքների իրականացման, այն է՝ Ծառայության ստորաբաժանումներում առանձին խնդիրների իրականացման համար փորձագետների ներգրավման գործընթացների կազմակերպման, թեկնածուների ներկայացրած փաստաթղթերի ուսումնասիրման, փորձագետների աշխատանքային բնութագրերի և պայմանագրերի նախագծերի պատրաստման, հաշվառման, տեսաներածման և քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակ մուտքագրման, փորձագետների տեղեկատվական էլեկտրոնային գրանցամատյան տվյալների մուտքագրման, վարման և այլն)՝ բարեփոխումներով պայմանավորված նոր իրողություններին համահունչ և արդյունավետ կազմակերպելու, պատշաճ և ժամանակին իրականացնելու, ինչպես նաև կանոնադրական խնդիրներից բխող կոնկրետ գործառույթի իրականացման ծավալների կտրուկ ավելացման դեպքով անհրաժեշտություն է առաջացել Վարչության մարդկային ռեսուրսների հավաքագրման և զարգացման բաժնում (այսուհետ` Բաժին)  ներգրավել փորձագետ:
  2.    Փորձագետ ներգրավելու ժամկետը 1 (մեկ) տարի է: 

     

  3. Փորձագետի  պարտականություններն են՝

  • Իրականացնում է Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումներում ներգրավվող փորձագետների աշխատանքային ծրագրերի նախապատրաստման աշխատանքները:
  • Իրականացնում է Ծառայությունում առանձին խնդիրների իրականացման համար ներգրավվող փորձագետների աշխատանքային պայմանագրերի նախագծերի պատրաստման, հաստատման ներկայացման, տեսաներածման, հաշվառման, էլեկտրոնային գրանցամատյանի վարման և պահպանման աշխատանքները:
  • Փորձագետ ներգրավելու դեպքում իրականացնում է համապատասխան հայտարարության նախապատրաստման, հրապարակման, դիմումների ընդունման և ուսումնասիրման, ընտրված անձի հետ կնքվելիք աշխատանքային պայմանագրի նախագծի պատրաստման աշխատանքները:
  • Իրականացնում է քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակի գործարկման և իր գործառույթների մասով համապատասխան տեղեկատվության մուտքագրման աշխատանքներ:
  • Իրականացնում է քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Ծառայության քաղաքացիական ծառայողների վերապատրաստման դասընթացների կազմակերպման նախապատրաստման աշխատանքները՝ քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում վերապատրաստման դասընթացների, կարիքների մուտքագրում:
  • Իրականացնում է Ծառայության աշխատողների կողմից ներկայացված կիսամյակային կատարողականների ընդունման, կատարողականների գնահատականների ուսումնասիրման և ամփոփման աշխատանքները։
  • Բաժնի պետի հանձարարությամբ կատարում է Բաժնի գործառույթներից բխող այլ աշխատանքներ:

4. Փորձագետին ներկայացվող պահանջներն են՝

  •  Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
  • բարձրագույն կրթություն,
  •  հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ, կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ կադրերի և մասնագիտական կողմնորոշման բնագավառում մեկ տարվա աշխատանքային ստաժ,
  • ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի և իր գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,
  • MS Windows, MS Word, MS Excell համակարգչային ծրագրերով աշխատելու իմացություն:

5.    Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2026  թվականի ապրիլի 10-ը: 

6.    Աշխատանքի վայր՝
     ՀՀ ք. Երևան, Նալբանդյան 13:

7.    Հայտարարություն սահմանափակումների բացակայության մասին՝ 

Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում: 

8.    Ընտրություն կատարելու եղանակն է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի  ուսումնասիրությունը:

9.    Պահանջվող փատաթղթերն են՝

  • դիմում (ձևը լրացվում է տեղում),
  • անձնագրի և/կամ նույնականացման քարտի պատճենները (եթե անձը  նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի պատճենը),
  • բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի  պատճենը,
  • աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի պատճենը,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի՝ գրառում արված բոլոր էջերի պատճենները կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը,
  • մեկ լուսանկար՝ 3X4 չափսի,
  • հայտարարություն ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ սահմանված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս):

10.    Փաստաթղթերի ընդունման կարգը՝
Քաղաքացին պահանջվող փաստաթղթերի բնօրինակները պատճենների հետ միասին ներկայացնում է անձամբ: Տեղում փաստաթղթերի պատճենները համեմատվում են բնօրինակների հետ, որից հետո փաստաթղթերի բնօրինակները վերադարձվում են քաղաքացուն:

11.Դիմումներն ընդունվում են Միասնական սոցիալական ծառայության վարչական շենքում՝ ք. Երևան, Նալբանդյան 13 հասցեում, հեռախոսահամար՝ 060-654-099/300, էլ. փոստի հասցե՝ ani.vardanyan@socservice.am : Դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 9։30-ից մինչև 12։30-ը: