Անձի ֆունկցիոնալության գնահատումն իրականացնելու կարգը հաստատված է ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի «Անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը հաստատելու մասին» N 1180-Ն որոշմամբ։
Անձի ֆունկցիոնալության գնահատումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության կազմում գործող անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովները (այսուհետ՝ գնահատող հանձնաժողով):
Գնահատումն իրականացվում է հատուկ այդ նպատակով ներդրված «e-disability» էլեկտրոնային համակարգի միջոցով:
Անձի ֆունկցիոնալության գնահատում
Անձի ֆունկցիոնալության վերագնահատումն իրականացվում է ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի «Անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը հաստատելու մասին» N 1180-Ն որոշման 15-րդ կետով սահմանված դեպքերում
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայությունը շարունակում է իրականացնել աջակցող միջոցների պետական հավաստագրերի տրամադրման գործընթացը։
Աջակցող միջոցների պետական հավաստագրեր տրամադրվում են ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 27-ի N 1004-Ն որոշմամբ սահմանված կարգով։ Աջակցող միջոցների պետական հավաստագրերի կարիք ունեցող անձինք կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն՝ ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը, որոնց հիման վրա կտրամադրվի պետական հավաստագիր և այն կազմակերպությունների ցանկը, որտեղից կարող են ձեռք բերել իրենց անհրաժեշտ աջակցող միջոցը:
Աջակցող միջոցները նախատեսված են անձի կենսագործունեության սահմանափակումների լրիվ կամ մասնակի հաղթահարման, փոխհատուցման (փոխարինման) համար։