Աշխատանք փնտրողին

Անձն աշխատանք փնտրելու նպատակով կարող է դիմել Միասնական սոցիալական ծառայություն և հաշվառվել որպես՝

           1․ աշխատանք փնտրող կամ
           2․ գործազուրկ

Աշխատանք փնտրող անձը 16 տարին լրացած անձն է, որը, անկախ «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված գործունեության որևէ տեսակով զբաղված լինելու հանգամանքից, աշխատանք փնտրող անձի համար սահմանված իրավունքներն իրացնելու նպատակով դիմել է Միասնական սոցիալական ծառայություն։

Զբաղվածություն համարվող գործունեության տեսակներն են՝

  • գործատուների մոտ վարձու աշխատանքային գործունեությունը (այդ թվում` ծառայությունների կադրերի ռեզերվում գտնվելը, բացառությամբ վարձատրություն չնախատեսող դեպքերի)
  • քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայությունների մատուցումը կամ աշխատանքների կատարումը
  •  անհատ ձեռնարկատիրական և նոտարի գործունեությունը
  • ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունը
  •  ուսումնական հաստատություններում, մասնագիտական ուսուցման դասընթացներում և ուսուցման այլ ձևերում առկա ուսուցումը

Աշխատանք փնտրող անձն իրավունք ունի դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն՝

  •  հաշվառվել
  • ստանալ անվճար խորհրդատվություն զբաղվածության պետական ծրագրերի
  • թափուր աշխատատեղերի
  • հարմար աշխատանքի ընտրության և տեղավորման անվճար միջնորդության
  • մասնագիտական կողմնորոշման վերաբերյալ

Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների ցանկին կարող եք ծանոթանալ ստորև՝ անցնելով նշված հղումով

Մանրամասն
Մանրամասն
Մանրամասն