Ի՞նչ է e-work-ը
E-work հարթակը աշխատանք գտնելու և առաջարկելու առաջին պետական հարթակն է, որը նպատակ ունի կամուրջ ստեղծել գործատուի և աշխատանք փնտրողի միջև։ Այն մեկտեղում է հանրապետությունում առկա թափուր աշխատատեղերը՝ խթանելով պետություն-գործատու-աշխատանք փնտրող կապը։
Հարթակը հնարավորություն է տալիս՝
- աշխատանք փնտրողներին գտնել իրենց մասնագիտությանը համապատասխան կայուն զբաղվածություն
- գործատուներին հրապարակել թափուր աշխատատեղեր և գտնել տվյալ աշխատանքին համապատասխան աշխատակիցներ
- ծանոթանալ Միասնական սոցիալական ծառայության կողմից իրականացվող զբաղվածության աջակցության ծրագրերին
- վերլուծել հայաստանյան աշխատաշուկայի իրավիճակը
- գտնել կամավորության հիմունքներով առաջարկվող աշխատանք կամ պրակտիկա
Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնում կամ e-work հարթակում կարող են հաշվառվել.
1․ զբաղված անձինք, այդ թվում
- աշխատողները, ովքեր ցանկություն ունեն փոխելու աշխատանքը
- ուսանողները, ովքեր կարող են համատեղել ուսումը և աշխատանքը
2․ չզբաղված անձինք, այդ թվում`
- գործազուրկի կարգավիճակ ունեցող անձինք
- տարիքային և այլ կենսաթոշակառուները