ՀՀ կառավարության 2022 թվականի հունիսի 28-ի «Անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը հաստատելու մասին» N 1180-Ն որոշման հավելվածի 51-րդ կետի համաձայն՝ անձի ֆունկցիոնալության գնահատման արդյունքում ընդունված որոշումը բողոքարկելն իրականացվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով:
Անձի ֆունկցիոնալության վերագնահատում իրականացնելու կարգը
Անձի ֆունկցիոնալության վերագնահատումն իրականացվում է ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի «Անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը հաստատելու մասին» N 1180-Ն որոշման 15-րդ կետով սահմանված դեպքերում՝
- հաշմանդամության պատճառական կապի փոփոխության դեպքում՝ գնահատվողի (ներկայացուցչի) դիմումի հիման վրա.
- գնահատող հանձնաժողովի կողմից կայացված ֆունկցիոնալության գնահատման որոշումն (ընդունված վարչական ակտը) ամբողջությամբ կամ մասամբ բողոքարկելու կամ ծառայությունների անհատական ծրագրում փոփոխություն (լրացում) կատարելու դեպքում` գնահատվողի (ներկայացուցչի) դիմումի հիման վրա.
- ծառայության նախաձեռնությամբ՝ ծառայության պետի հանձնարարությամբ (ֆունկցիոնալության գնահատման որոշման (վարչական ակտի) համար հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծիք հայտնաբերվելու կամ ծառայությունների անհատական ծրագրում ներառված միջոցառումների վերանայման կամ ֆունկցիոնալության գնահատման կարգի խախտման դեպքերում).
- դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշման կամ վճռի հիման վրա: