Պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկ անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման և զբաղվածության ապահովման ծրագիր

Ծրագրին մասնակցելու ցանկության դեպքում թափուր աշխատատեղ ունեցող գործատուն առձեռն կամ էլեկտրոնային եղանակով դիմում է ներկայացնում Միասնական սոցիալական ծառայություն տարածքային կենտրոն՝ կցելով թափուր աշխատատեղի հայտը:

Ծրագիրը բաղկացած է 3 բաղադրիչներից.

    1.  Մասնագիտական ուսուցում – Գործատուին տրվում է մինչև 5 ամիս առավելագույնը 50.000 դրամ ուսման վճար (յուրաքանչյուր ամսվա համար) և կրթաթոշակ՝ նվազագույն ամսական աշխատավարձի 50% չափով, այնուհետև 1 տարի ժամկետով (սեզոնային աշխատանքի դեպքում՝ առնվազն 12 ամիս) ամսական կտրվածքով գործատուին տրվում է գումար՝ առավելագույնը 50.000 դրամի չափով՝ հարկերը փոխհատուցելու նպատակով։

   2.  Աշխատանքային փորձի ձեռքբերում - Մինչև 3 ամիս ժամկետով շահառուի աշխատավարձի վճարման համար (ամսական կտրվածքով) գործատուին տրամադրվում է փոխհատուցում` նվազագույն ամսական աշխատավարձի չափով, այնուհետև յուրաքանչյուր ամսվա համար առավելագույնը 3 ամիս ժամկետով՝ 25.000 դրամ և 9 ամիս առավելագույնը 50.000 դրամ` հարկերը փոխհատուցելու նպատակով։

   3.  Միանվագ փոխհատուցում գործատուին – Գործատուին տրամադրվում է միանվագ փոխհատուցում 300.000 դրամ (առնվազն 1 տարի ժամկետով, իսկ սեզոնային աշխատանքի դեպքում՝ առնվազն 12 ամիս ժամկեով պայմանագիր կնքելու դեպքում)։