Փոխհատուցման համար հաշվառվելու նպատակով ավանդատուն կամ նրա օրինական ներկայացուցչը պետք է դիմեն Միասնական սոցիալական ծառայության փաստացի բնակության վայրի տարածքային կենտրոն՝ անձամբ կամ լիազորագրի հիման վրա։
Անհրաժեշտ փաստաթղթեր
- ավանդատուի անձը հաստատող փաստաթուղթ անձնագիր կամ նույնականացման քարտ.
- հանրային ծառայությունների համարանիշ կամ տեղեկանք, եթե ՀԾՀ չունենալու վեաբերյալ
- խնայողական գրքույկ առակայության դեպքում.
- տեղեկանք «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ից, որտեղ նշված են 1993 թ. հունիսի 10-ի դրությամբ առկա բանկային հաշվի տվյալները և ստորագրված է բանկի մասնաճյուղի տնօրենի կողմից և կնքված մասնաճյուղի կնիքով.
- ըստ անհրաժեշտության՝ լրացուցիչ փաստաթղթեր
- ամուսնության վկայական կամ տեղեկանք ամուսնության գրանցման մասին, եթե դիմումը ներկայացվում է մահացած ամուսնու ավանդի փոխհատուցման համար։
- անունի կամ ազգանվան փոփոխության վկայական, եթե անձնագրում և խնայողական գրքույկում նշված տվյալները չեն համընկնում։
- մարտական գործողությունների մասնակցի վկայական, որը տրված է ՀՀ կառավարության համապատասխան որոշումների հիման վրա։
- նոտարի կողմից տրամադրված ժառանգության իրավունքի վկայագիր (մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված ավանդի ժառանգության իրավունքի վկայագիրը) եթե դիմումը ներկայացվում է զոհված անձի անունով ներդրված ավանդի համար։
- զինկոմիսարիատի տեղեկանք, եթե դիմողը 2014 թ. օգոստոսի 1-ի դրությամբ եղել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ։
- տեղեկանք ՀՀ Պաշտպանության նախարարության, եթե ավանդատուն զոհվել կամ անհայտ կորել է մարտական գործողությունների ընթացքում։
- օրինական ներկայացուցչի վկայագիր, եթե դիմումը ներկայացվում է ավանդատուի օրինական ներկայացուցչի կողմից։
- լիազորագիր, եթե դիմումը ներկայացվում է ավանդատուի լիազորված անձի կողմից։
- հայտարարություն՝ որում նշվում է այն բանկի անվանումը, որտեղից ավանդատուն ցանկանում է ստանալ փոխհատուցումը անկանխիկ եղանակով։
- դիմողի անձը հաստատող փաստաթուղթ, եթե դիմումը ներկայացնում է ոչ թե ավանդատուն, այլ նրա ներկայացուցիչը։