Մասնագիտական կողմնորոշում և կարիերայի ուղղորդում

Մասնագիտական կողմնորոշում

Մասնագիտական կողմնորոշումը՝ անձին տրամադրվող տեղեկատվական, խորհրդատվական և ուղորդման ծառայությունների համակարգ է, որի նպատակն է աջակցել անձին իր մասնագիտական ինքնորոշման գործընթացում՝ հաշվի առնելով վերջինիս կարողությունները, հմտությունները, հետաքրքրությունները, անձնական առանձնահատկությունները, ինչպես նաև աշխատաշուկայի պահանջարկը։ Այն ուղղված է կրթության համակարգից դուրս մասնագիտության և աշխատանքի ընտրության հարցում հստակ կողմնորոշում չունեցող, ինչպես նաև վերամասնագիտացման, վերաորակավորման և աշխատաշուկայի արագ փոփոխվող պայմաններին հարմարվելու կարիք ունեցող անձանց աջակցությանը։

Միասնական սոցիալական ծառայության կողմից մատուցվող ծառայությունները

  • աշխատանք փնտրող անձի կարիքների գնահատում
  • մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման խորհրդատվություն

Մասնագիտական կողմնորոշման ծառայությունները մատուցվում են տարիքային առանձնահատկություններին, թիրախային խմբերի պահանջմունքներին, սոցիալական կարգավիճակին, անձի հնարավորություններին և նախասիրություններին համապատասխան: 
Մասնագիտական կողմնորոշման խորհրդատվական ծառայություններից կարող են օգտվել՝

  • Աշխատանք փնտրողները
  • Գործազուրկի կարգավիճակ ունեցող անձինք
  • Երիտասարդները
  • Հաշմանդամները
  • Այլ անձինք

Աշխատանք փնտրող անձի մասնագիտական կողմնորոշման իրականացման սկզբունքների առաջնահերթությունները պայմանավորված են անձի կարիքներով:

Տարածքային կենտրոններում մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման շրջանակներում աշխատանք փնտրողներին տրամադրվում է խորհրդատվություն`

  • Մասնագիտության ընտրության
  • Աշխատաշուկայի իրավիճակի
  • Վերամասնագիտացման
  • Կարիերայի փոփոխման
  • Ձեռնարկատիրական գործունության
  • Հարմար աշխատանքի ընտրության
  • Ինքնակենսագրական կազմելու
  • Գործատուին ներկայանալու
  • Լրացուցիչ մասնագիտություն ձեռք բերելու
  • Զբաղվածության ամենամյա պետական ծրագրերի վերաբերյալ