«Ղարաբաղից տեղահանված անձանց ինքնազբաղվածության խթանման» ծրագիր

Ծրագրից կարող են օգտվել՝ ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի թիվ 169-Լ և ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի թիվ 710-Լ որոշումներով հաստատված 

  •  բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրերի շահառու հանդիսացող,
  • հավաստագիր ստացած և իրացրած ընտանիքների անդամ հանդիսացող
  •  «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով սահմանված գործունեության որևէ տեսակով ՀՀ-ում չզբաղված և
  • վերջին 3 ամսվա ընթացքում հարկ վճարող չհանդիսացող անձինք
  1. Ծրագրում շահառուն կարող է ընդգրկվել 1 անգամ, ընդ որում՝ յուրաքանչյուր ընտանիքից միայն 1 անդամ
  2.  Ծրագրին մասնակցելու դեպքում աշխատանք փնտրողը պետք է գրանցված լինի e-work.am հարթակում

Շահառուին տրամադրվում է աջակցություն հետևյալ ուղղություններով`

  1.  Ձեռնարկատիրական գործունեության մեկնարկի և իրականացման համար աջակցություն 12 ամիս ժամկետով
    Ծրագրի շրջանակում վճարվում է՝
  •  յուրաքանչյուր շահառուի բիզնես ուսուցման համար բիզնես դասընթացներ և բիզնես ուղեկցում իրականացնող կազմակերպությանը՝ առավելագույնը 300.000 դրամ
  •  յուրաքանչյուր շահառուի 12 ամիս բիզնես ուղեկցման համար՝ ամսական 60.000 դրամ

      2.  Գործարար ծրագրերի իրականացման համար դրամաշնորհների տրամադրում։

  • Շահառուին ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար տրվում է դրամաշնորհ գործարար ծրագրով նախատեսված գումարի 70%-ի չափով, բայց ոչ ավելի, քան 2.000.000 դրամը։
  • Ձեռնարկատիրական գործունեությունը 12 ամսից հետո ևս 6 ամիս գործելու դեպքում, եթե տարեկան շրջանառությունը կազմում է առնվազն 3.000.000 դրամ, շահառուին տրվում է փոխհատուցում՝ մինչև 1.000.000 դրամի չափով` ձեռք բերված հիմնական միջոցի գնումը հավաստող փաստաթղթի առկայության դեպքում։
Ցանկ

«ՀԱԿՈԲ ԳՐԻԳՈՐԻ ԱՎԱԼՅԱՆ» ԱՁ - (ՀՎՀՀ՝ 40573634)                                          31․03․2026

 էլ. փոստ՝ hakobavalyan@gmail.com

 

«Տաթևիկ Հովհաննիսյան» ԱՁ - (ՀՎՀՀ՝ 84101901)                                                    09.04.2026

 էլ. փոստ՝ tatevik.k.hovhannisyan@gmail.com

 

«Դավոյան» ՍՊԸ - (ՀՎՀՀ՝ 06936448)                                                                          16.04.2026

 էլ. փոստ՝ davoyan.info@gmail.com

 

«ՍՕՍ-Մանկական Գյուղեր» - (ՀՎՀՀ՝ 03517269)                                                       22.04.2026

 էլ. փոստ՝ soscvarmenia@sos-kd.am

 

«Սոցիալական Ձեռներեցների Դպրոց» ՍՊԸ - (ՀՎՀՀ՝ 00482925)                           23.04.2026             

էլ. փոստ՝ ssearmenia@gmail.com                

    

«Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» ՀԿ - (ՀՎՀՀ՝ 07611308)                                  15.05.2026

էլ. փոստ՝ hasmikazibekyan.ccd@gmail.com       

 

«Հայաստանի նորաձևության պալատ» ՀԿ - (ՀՎՀՀ՝ 02669625)                               29.05.2026

էլ. փոստ՝ info.fashionanddesignchamber@gmail.com 

 

«Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» - (ՀՎՀՀ՝ 05532905)     05.06.2026     

էլ. փոստ՝  info@gitc.am