Հաշմանդամության պատճառական կապերի որոշումը
Երբ բժշկական կամ ռազմաբժշկական փաստաթղթերում առկա չեն պատճառական կապը հաստատող փաստեր, կամ բացակայում են հաշմանդամության առաջացման պատճառի մասին տվյալներ, հաշմանդամության պատճառական կապը սահմանվում է ընդհանուր հիվանդությամբ (բացառությամբ՝ Ղարաբաղից տեղահանված անձանց և Ղարաբաղում վնասվածք ու վիրավորում ստացած ՀՀ քաղաքացիներից):
Եթե Ղարաբաղից տեղահանված անձանց և Ղարաբաղում վնասվածք ու վիրավորում ստացած ՀՀ քաղաքացիները զինծառայության հետ կապված պատճառական կապը հավաստող փաստաթղթերը բացակայում են, ապա պատճառական կապի սահմանման համար հիմք են հանդիսանում պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում կամ հաշմանդամություն ունեցող անձանց տվյալների բազայում կամ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի հատուցման համակարգում պատճառական կապերի վերաբերյալ առկա տեղեկատվությունը։