Ծառայությունների անհատական ծրագիր (ԾԱԾ)
Անձի ֆունկցիոնալության սահմանափակման առկայության դեպքում գնահատող հանձնաժողովը կազմում է նաև ծառայությունների անհատական ծրագիրը (այսուհետ՝ ԾԱԾ)։ ԾԱԾ-ն անձի համար ունի խորհրդատվական բնույթ՝
- անձը կարող է հրաժարվել ինչպես ԾԱԾ-ի իրականացումից ամբողջությամբ, այնպես էլ ԾԱԾ-ում ներառված որևէ ծրագրի կամ դրանցում ընդգրկված որևէ միջոցառման իրականացումից:
- ԾԱԾ-ը ենթակա է պարտադիր կատարման օրենսդրությամբ նախատեսված համապատասխան մարմինների (անձանց, կազմակերպությունների, հիմնարկների) կողմից՝ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:
- Անձի ֆունկցիոնալության գնահատման որոշման տրամադրումը
Ֆունկցիոնալության գնահատման որոշումը և ԾԱԾ-ը տրամադրվում կամ ուղարկվում են դիմումատուին երեք աշխատանքային օրվա ընթացքում, հետևյալ տարբերակներով՝ - Առձեռն,
- Առցանց,
- Էլեկտրոնային փոստով,
- Փոստով:
Գնահատման գործընթացի տևողությունը՝ դիմումը մուտքագրելու պահից մինչև գնահատող հանձնաժողովի որոշման ընդունման պահը, չի գերազանցում 30 օր: