Դիմելու ընթացակարգ

Անապահովության գնահատման համակարգում հաշվառվելու համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը (այսուհետ՝ դիմող) պետք է դիմի իր բնակության վայրին սպասարկող Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն՝ ներկայացնելով համապատասխան փաստաթղթերը։

Դիմողը պետք է անձամբ այցելի սոցիալական ծառայության տարածքային կենտրոն և ներկայացնի՝

  1. դիմում-հայտարարագիր
  2. տեղեկանք-հայտարարագիր
  3.  անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք ներառում են՝
    •    անձը հաստատող փաստաթղթեր
    •    հանրային ծառայությունների համարանիշ կամ տեղեկանք.
    •    սոցիալական կարգավիճակի վերաբերյալ փաստաթուղթ, եթե դիմողը որևէ սոցիալական խմբին է պատկանում։
    •    աշխատանքային տեղեկանք՝ նախորդ 3 ամիսների միջին ամսական աշխատավարձի վերաբերյալ.
    •    բնակարանային կոմունալ վճարումների փաստաթղթեր՝ բնական գազի, էլեկտրաէներգիայի և խմելու ջրի աբոնենտային գրքույկներ։
    •    այլ անհրաժեշտ փաստաթղթեր, որոնք կարող են պահանջվել կոնկրետ դեպքերում:
    •    Դիմումը պետք է ներկայացնի ընտանիքի չափահաս անդամներից մեկը։
    •    Պետական ռեգիստրում գրանցված բնակության հասցեն պետք է համապատասխանի դիմողի ներկայացրած փաստաթղթերին։
    •    Դիմելու գործընթացի և անհրաժեշտ փաստաթղթերի մասին առավել մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ բնակության վայրի Միասնական սոցիալական ծառայության կենտրոնից։