Գնահատման գործընթացի առանձնահատկությունները
Եթե գնահատվող անձը չի կարող ներկայանալ գնահատման վայր, և այդ մասին նշված է դիմումում և բժշկական փաստաթղթերում, ապա գնահատող հանձնաժողովը կարող է գնահատումն իրականացնել անձի գտնվելու վայրում՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2025 թվականի ապրիլի 21-ի N 43-Ա/1 հրամանով հաստատված ախտաբանական վիճակներից որևէ մեկի առկայության պարագայում։
Դիմումը լրացվում է առցանց` https://e-disability.am/user-application հղումով:
Ֆունկցիոնալության գնահատման որոշումը (վարչական ակտը) ձևավորվում է ինքնաշխատ եղանակով՝ էլեկտրոնային համակարգում: Այն ներառում է տեղեկություններ՝
- Անձի ֆունկցիոնալության սահմանափակման առկայության կամ բացակայության մասին,
- Սահմանափակման տեսակի և աստիճանի մասին,
- Հաշմանդամության պատճառական կապի մասին,
- Հաշմանդամության սահմանման ժամկետների և օրենքով սահմանված այլ դրույթների մասին,
- ֆունկցիոնալության գնահատման որոշման անբաժանելի մաս է համարվում նաև անձի ֆունկցիոնալության գնահատման արձանագրությունը։