Անձնական օգնականի ծառայության տրամադրման ծրագիր

Ծրագրից կարող են օգտվել՝ հաշմանդամություն ունեցող հետևյալ անձինք՝ 

  •  հենաշարժական, տեսողության և հոգեկան առողջության կամ
  • մտավոր խնդիրներով ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի (մտավոր խնդիրներով անձանց պարագայում նաև՝ միջին աստիճանի) սահմանափակում ունեցող 15 տարին լրացած անձը, եթե՝
    -    սովորում կամ աշխատում է
    -    կամ գրավոր հավաստիացնում է, որ առաջիկա 3 ամսվա ընթացքում պարտադիր սովորելու, ուսանելու կամ աշխատելու է

Անձնական օգնականի ծառայություն ստանալու համար անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը գրավոր դիմում է իր բնակության վայրը սպասարկող Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն:
Ծառայության 1 ժամվա արժեքը կազմում է 1.050 դրամ՝ ներառյալ հարկերը և պարտադիր վճարները:
Անձնական օգնական կարող է լինել ցանկացած չափահաս և գործունակ անձ, ով մասնակցել է անձնական օգնականների վերապատրաստման դասընթացներին և ունի այն հավաստող վկայական:  

Անձնական օգնականների վերապատրաստմանը մասնակցելու նպատակով անձը պետք է հաշվառվի Միասնական սոցիալական ծառայության կայքէջում առկա «Առցանց դիմումներ» բաժնի  «Անձնական օգնականների դիմումների հաշվառման» հարթակում։