Անձի ֆունկցիոնալության գնահատման ուղեգրի և դրան կից բժշկական փաստաթղթերի պարտադիր վավերապայմանները և պահանջները
Հիվանդության կամ վնասվածքի հետևանքով օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարման առկայության դեպքում համապատասխան բժշկական կազմակերպությունը, անհրաժեշտ ախտորոշիչ, բուժական և վերականգնողական միջոցառումներ իրականացնելուց հետո, իսկ տևական բուժում պահանջող հիվանդությունների դեպքում՝ բուժման ընթացքում (սակայն ոչ շուտ բուժման սկզբից, քան 3 ամիս անց, բացառությամբ վերականգնման հեռանկար չունեցող հիվանդություններից), անձին ուղեգրում է ֆունկցիոնալության գնահատման:
Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության ուղեգիրը և դրան կից բժշկական փաստաթղթերը լրացվում են հայերենով և պետք է ունենան առնվազն հետևյալ վավերապայմանները`
- Փաստաթղթի տրման ամսաթիվ, տարեթիվ, հերթական համար,
- Անձի անուն, հայրանուն (առկայության դեպքում) և ազգանուն,
- Բժշկական կազմակերպության անվանում, հասցե,
- Բուժման ժամանակահատվածի սկիզբ և վերջ (տևական բուժման դեպքում՝ սկիզբ),
- Առողջական վիճակի խաթարումը նկարագրող տեղեկատվություն,
- Փաստաթղթի տրամադրման հիմքեր,
- Ստորագրող պաշտոնատար անձի անուն, ազգանուն, պաշտոն, կազմակերպության դրոշմակնիք,
- Անձը հաստատող փաստաթղթի սերիա և համար, անձնագրի դեպքում՝ նաև հանրային ծառայությունների համարանիշ կամ համապատասխան տեղեկանք: