«Անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման» ծրագիր
Ծրագրից կարող են օգտվել՝ ՀՀ քաղաքացի (ՀՀ երկքաղաքացի) հանդիսացող կամ ՀՀ-ում ժամանակավոր պաշտպանություն ստացած անձի կարգավիճակ ունեցող աշխատողը, որը՝
ա. սահմանված կարգով ներկայացրել է դիմում
բ. ՀՀ տարածքում գործող և լուծարման գործընթացում գտնվող առևտրային բանկ(եր)ում կամ վարկային կազմակերպություն(ներ)ում ունի միայն անհուսալի վարկ(եր), որի (որոնց) մայր գումարը (անհուսալի վարկերի մայր գումարների հանրագումարը) դիմելու օրվա դրությամբ չի գերազանցում 1.000.000 ՀՀ դրամը
գ. դիմում ներկայացնելու օրվա դրությամբ հանդիսանում է աշխատող՝ ըստ «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման համակարգում» առկա կամ ՀՀ ՊՆ-ից, ՆԳՆ-ից, ԱԱԾ-ից, ՀԿԱԾ-ից ստացված տեղեկատվության
Միջոցառման շրջանակում շահառուին տրվում է ֆինանսական աջակցություն՝ շահառուի աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից հաշվարկված եկամտային հարկի գումարի 100%-ի չափով, որն ուղղվում է անհուսալի վարկային պարտավորության մարմանը։
Միջոցառման շրջանակում աջակցություն ստանալու նպատակով անձը՝
- առցանց եղանակով դիմում ներկայացնելու դեպքում մուտք է գործում www.e-social.am կայքէջ՝ համապատասխան դաշտերում լրացնելով իր անունը, ազգանունը, հանրային ծառայության համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը), բջջային հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն, նշում է կատարում միջոցառման շահառու դառնալու համար իր տվյալները մշակելու, օգտագործելու և փոխանցելու վերաբերյալ համաձայնություն տալու, ըստ անհրաժեշտության, ՀՀ պաշտպանության նախարարության, ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ համապատասխան մարմիններ) աշխատող լինելու մասին
- ՄՍ ծառայությունում անձամբ դիմում ներկայացնելու դեպքում ՄՍ ծառայության ցանկացած տարածքային ստորաբաժանումում տալիս է գրավոր համաձայնություն՝ իր վերաբերյալ սույն կետի 1-ին ենթակետում նշված տվյալները մշակելու համար