Անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողների ծնողներին մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կազմակերպման համար պետական աջակցության տրամադրման ծրագիր

Ծրագրից կարող են օգտվել՝ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողների ծնողները, որոնք երեխայի խնամքը կազմակերպելու նպատակով առցանց կամ առձեռն Միասնական սոցիալական ծառայություն իր բնակության վայրը սպասարկող տարածքային կենտրոն է ներկայացնում դիմում:

Պայմանագիրը կնքելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում շահառուն տարածքային կենտրոն է ներկայացնում երեխայի խնամքն իրականացնող անձի կամ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատության հետ երեխայի խնամքը կազմակերպելու նպատակով կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի պատճենը:  

Պայմանագրի հիման վրա յուրաքանչյուր երեխայի խնամքը դայակի կամ հաստատության միջոցով օրական առնվազն 6 ժամով կազմակերպելու համար շահառուին ամսական կտրվածքով վճարվում է գումար՝ ծառայությունների մատուցման պայմանագրով սահմանված ամսական վարձատրության չափով, բայց ոչ ավելի, քան 104.000 դրամը՝ մինչև 3 տարին լրանալը: