Լիանա Թովմասյանը մասնակցել է արդյունքահեն ֆինանսավորման վերաբերյալ պանելային քննարկմանը
ապրիլի 09, 2026
Երևանում կայացած Հանրային ոլորտի նորարարության երրորդ համաժողովի շրջանակում Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ Լիանա Թովմասյանը մասնակցել է «Պատրա՞ստ է արդյոք Հայաստանն ընդլայնել արդյունքահեն ֆինանսավորումը» թեմայով պանելային քննարկմանը, որի ընթացքում ներկայացվել են Հայաստանում աշխատաշուկայի զարգացմանն ուղղված հիմնական մոտեցումները և զբաղվածության գործող ծրագրերը։
Lիանա Թովմասյանն անդրադարձել է աշխատաշուկայի ժամանակակից միտումներին համահունչ ուսուցման և հմտությունների զարգացման կարևորությանը, զբաղվածության գործող և ներդրվող ծրագրերին՝ ընդգծելով առավելապես արդյունքին միտված զբաղվածության ծրագրերի կարևորությունը։
Պանելային քննարկման մասնակիցները խոսել են նաև աշխատաշուկայի համալրման արդյունավետ քաղաքականության մշակման, առաջարկ-պահանջարկ համամասնության դինամիկ գնահատման, թիրախային խմբերի ճիշտ ընտրության և տեսանելի արդյունքներին միտված ֆինանսավորման մեխանիզմների վերաբերյալ։
Քննարկման մասնակիցները կարևորել են աշխատաշուկայում թվային և ԱԲ գործիքների՝ երիտասարդներին, կանանց և տեղահանված անձանց ուսուցումը և պետություն-մասնավոր հատված ակտիվ համագործակցությունը՝ որպես ոլորտային վերափոխումների անհրաժեշտ նախապայման։ Պանելային քննարկմանը մասնակցել են նաև ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի Նորարության և ԿԶՆ ֆինանսավորման պորտֆելի ղեկավար Տիգրան Ճորոխյանը և «Ամերիա» խորհրդատվական ընկերության գործընկեր Տիգրան Ջրբաշյանը։