Նորություններ

Ի՞նչ պետք է իմանալ Ղարաբաղից տեղահանված անձանց ինքնազբաղվածության խթանման ծրագրի մասին

ապրիլի 09, 2026

Ո՞ր կազմակերպությունները կարող են իրականացնել բիզնես ուսուցում և ուղեկցում 

Բիզնես ուղեկցում և ուսուցում կարող են անցկացնել այն կազմակերպությունները, որոնք ունեն բիզնես դասընթացներ կազմակերպելու և բիզնես ուղեկցում իրականացնելու առնվազն 3 տարվա փորձ։
Դա նշանակում է՝ կազմակերպությունը ՊԱՐՏԱԴԻՐ ՊԵՏՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԻ բիզնես դասընթացներ կազմակերպելու և բիզնես ուղեկցում իրականացնելու առնվազն 3 տարվա փորձը հավաստող փաստաթղթեր։

Ի՞նչ է պետք անել 

Ծանոթանալ Միասնական սոցիալական ծառայության պաշտոնական կայքում հրապարակված հրապարակային օֆերտային (հղում ) դիմումը (ակցեպտը՝ ուղարկել Ծառայության info@socservice.am էլեկտրոնային հասցեին: 

  • Յուրաքանչյուր շահառուի բիզնես ուսուցման համար՝ առավելագույնը 300,000 դրամ, 
  • Յուրաքանչյուր շահառուի 12 ամիս (ամսական միջինում 10 ժամի համար) բիզնես ուղեկցման համար՝ ամսական 60000 դրամ։