Նորություններ

Անձնական օգնականների վերապատրաստման դասընթացն ավարտած 32 մասնակից ստացել է հավաստագիր

ապրիլի 08, 2026

Հավաստագրեր են հանձնվել անձնական օգնականների վերապատրաստման դասընթացն ավարտած 32 մասնակցի «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի կողմից 2026 թվականի մարտի 23-27-ը կազմակերպվել էր Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ դիմած հաշմանդամություն ունեցող անձանց կողմից նախընտրելի անձնական օգնականների վերապատրաստման դասընթաց։ 

Դասընթացն ավարտած 32 մասնակցներն այն անձինք են, ում ընտրել են հենաշարժողական, տեսողության և հոգեկան առողջության կամ մտավոր խնդիրներով ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի (մտավոր խնդիրներով անձանց դեպքում նաև միջին աստիճանի) սահմանափակում ունեցող 15 տարին լրացած աշխատող կամ սովորող անձինք։ 

Անձնական օգնական կարող է լինել ցանկացած չափահաս անձ, նաև՝ ընտանիքի անդամը, ով ունի անհրաժեշտ գիտելիքի և հմտությունների տիրապետումը հավաստող վկայական։ 

Որպես օգնական հաշվառվելու համար անհրաժեշտ է վերապատրաստումների և թեստավորման արդյունքում ստանալ անձնական օգնականի ծառայություն տրամադրելու իրավունքը հավաստող վկայական: Անձնական օգնականի ծառայությունը ստանալու համար հաշմանդամություն ունեցող անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը պետք է այցելի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն և ներկայացնի դիմում: