Անկանխիկ վճարման համակարգի ներդրման գործընթացում ներգրավված անձանց պարգևատրում
ապրիլի 09, 2026
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր շնորհակալագրեր է հանձնել 2026 թ․ ապրիլի 1-ից կենսաթոշակի և նպաստի անկանխիկ վճարման համակարգի ներդրման գործընթացում ներգրավված ղեկավար անձանց ու աշխատակիցներին։ Միասնական սոցիալական ծառայության պետ Ագնեսա Աղաբաբյանը և ԱՍՀ նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը նախարար Թորոսյանի կողմից ստացել են հուշամեդալներ։
Վերջիններս պարգևատրվել են 2026 թ․ ապրիլի 1-ից կենսաթոշակի և նպաստի անկանխիկ վճարման համակարգի ներդրման գործընթացում ունեցած արդյունավետ և նշանակալի ավանդի, ինչպես նաև հանրային ծառայությունների որակը բարձրացնելու և զարգացմանը նպաստելու համար։ Նախարար Թորոսյանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ և օպերատիվ աշխատանքի համար՝ ընդգծելով, որ իրականացված բարեփոխումը կարևոր քայլ է սոցիալական պաշտպանության համակարգի արդիականացման և մարդակենտրոն քաղաքականության իրականացման ճանապարհին։