Լիանա Թովմասյան
ապրիլի 01, 2026
ՄՍԾ պետի տեղակալ
060 654 099 (ներքին՝ 479)
liana.tovmasyan@socservice.am
Աշխատանքային գործունեություն
2025 թ-ի դեկտեմբերի 10-ին նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ
2025 թ․ - Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամ, ավագ իրավաբան-փորձագետ
2022-2025 թթ․ - ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական
2022 թ․ - ՀՀ արդարադատության նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող խորհրդական
2019-2022 թթ․ - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչության հայցային աշխատանքների և դատական պաշտպանության բաժնի առաջատար մասնագետ, այնուհետև` գլխավոր մասնագետ
2017-2019 թթ․ - ՀՀ արդարադատության նախարարության հակակոռուցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության փորձագետ, այնուհետև՝ առաջին կարգի մասնագետ
Դասախոսական և մասնագիտական այլ գործունեություն
2024 թ-ից առ այսօր դասախոսում է Արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ում՝ «Վարչարարության հիմունքներ և վարչական վարույթ» առարկան
2024 թ-ից առ այսօր հանդիսանում է Համաշխարհային բանկի Թվային արդարադատության աշխատանքային խմբի անդամ (Համաշխարհային բանկի արդարադատության և օրենքի գերակայության գլոբալ ծրագիր)
2024-2025 թթ․ հանդիսացել է ՀՀ կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի նոր համակարգի ներդրման պետություն-մասնավոր գործընկերության ծրագրի մրցույթի գնահատող հանձնաժողովի անդամ
2023-2025 թթ․ հանդիսացել է Վարչական դատավարության էլեկտրոնային համակարգի ներդրման մրցույթի մասնագիտական խմբի անդամ, այնուհետև՝ նախագահ
2023-2025 թթ․ համակարգել է Ազդարարման համակարգի իրազեկման համապետական արշավը
2023-2025 թթ․ համակարգել է Համաշխարհային բանկի «Ժամանակակից ստանդարտներով դատարաններ» ներդրումային վարկային ծրագրի փաթեթի մշակման և բանակցային աշխատանքները
2024 թ-ին հանդիսացել է «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով 2024» (WCIT 2024) միջգերատեսչական հանձնաժողովի անդամ
2021-2022 թթ․ հանդիսացել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության «Հարկային տեսուչներ առանց սահմանների» ծրագրի աշխատանքային խմբի անդամ
2017 թ-ին հանդիսացել է Հանրապետական գործադիր մարմիններում հակակոռուպցիոն ոլորտի պատասխանատուների վերապատրաստող («Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ)
Կրթություն
2024 թ-ին մասնակցել է Լեյդենի համալսարանի և Տեղական կառավարման Հաագայի ակադեմիայի կողմից իրականացվող MATRA Rule of Law վերապատրաստման ծրագրին (ք. Հաագա, Լեյդեն)
2017-2019 թթ․ սովորել և ավարտել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, ստացել մագիստրոսի որակավորում
2013-2017 թթ․ սովորել և գերազանցությամբ ավարտել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը
Այլ տեղեկություններ
Տիրապետում է հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն լեզուներին
Ամուսնացած չէ
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1994 թ. նոյեմբերի 18, ք. Երևան