Արամ Միրիջանյան
ապրիլի 09, 2026
ՄՍԾ պետի տեղակալ
060 654 004 (ներքին՝ 404)
aram.mirijanyan@socservice.am
Աշխատանքային գործունեություն
2025 թ-ի սեպտեմբերի 16-ին նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ
2024-2025 թթ. - «Երևան» բժշկագիտական կենտրոն, բուժական գծով տնօրենի տեղակալ
2023-2024 թթ. - «Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ, տնօրեն
2022-2023 թթ. - «Թիվ 22 պոլիկլինիկա», տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
2007-2022 թթ․ - «Հերացի» հիվանդանոցային համալիր, վիրաբույժ
2007 թ․ - Երևանի պետական բժշկական համալսարան, դասախոս
Կրթություն
2004-2007 թթ. սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կլինիկական օրդինատուրայում՝ վիրաբուժություն մասնագիտությամբ
1998-2004 թթ. սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետում
Այլ տեղեկություններ
Տիրապետում է հայերեն, ռուսերեն, գերմաներեն լեզուներին
2007-2009 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: Ունի բ/ծ լեյտենանտի կոչում
Հայաստանում և արտերկրում մասնակցել է բազմաթիվ գիտաժողովների և դասընթացների: Համահեղինակ է հայաստանյան և միջազգային ամսագրերում տպագրված 22 հոդվածների և 1 դասագրքի։
Ամուսնացած է, ունի երկու զավակ
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1982 թ. օգոստոսի 7, ք. Երևան