ՄՍԾ Պետի տեղակալներ

Աննա Մկրտումյան

ապրիլի 09, 2026

ՄՍԾ պետի առաջին տեղակալ

060 654 099 (ներքին՝ 419)
anna.mkrtumyan@socservice.am

Աշխատանքային գործունեություն
2025 թ-ի սեպտեմբերի 15-ին նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության պետի առաջին տեղակալ

2023-2025 թթ․ - ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ

2019-2023 թթ. - ՀՀ առողջապահության նախարարության իրավաբանական վարչության պետ

2018-2019 թթ. - ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամ (USAID), հանրային իրավունքի ոլորտի փորձագետ

2015-2018 թթ. - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության լիցենզավորման բաժնի գլխավոր մասնագետ

2014-2015 թթ. - ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմի իրավաբանական և լիցենզավորման վարչության իրավաբանական և դատական սպասարկման բաժնի գլխավոր մասնագետ

2013-2014 թթ. - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառավարման ոլորտում գտնվող «Սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ, իրավաբանական ապահովման վարչության գլխավոր մասնագետ

2008-2013 թթ․ - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառավարման ոլորտում գործող «Սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ, իրավական ապահովման վարչության առաջատար մասնագետ

2006-2008թթ. - ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի իրավական ապահովման և անձնակազմի կառավարման վարչության իրավաբանական բաժնի առաջատար մասնագետ

Կրթություն 
2021 թ-ից Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի հայցորդ, ատենախոսության թեմա` «Անձի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունը կենսաբժշկության համատեքստում»

2006-2008 թթ. ուսումը շարունակել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում՝ քաղաքացիաիրավական մասնագիտացմամբ

2002-2006 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատում

Դասախոսական և մասնագիտական այլ գործունեություն
Հանդիսանում է Եվրոպայի Խորհրդի «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի շրջանակում իրավաբանների և բժշկական ոլորտի մասնագետների համար մշակված HElP դասընթացների դասընթացավար

Այլ տեղեկություններ
Տիրապետում է հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն լեզուներին

Մասնակցել է բազմաթիվ գիտաժողովների և դասընթացների: Հեղինակ է հայաստանյան և միջազգային գիտական ամսագրերում տպագրված մի շարք հոդվածների

2020 թ-ին պարգևատրվել Է ՀՀ վարչապետի շնորհակալագրով՝ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի կանխարգելման և բուժման գործում նվիրված աշխատանքի համար

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1985 թ․ սեպտեմբերի 1, ք․ Իջևան