Մեր մասին

Միասնական սոցիալական ծառայությունը (ՄՍԾ) ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը ենթակա պետական մարմին է, որը ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով մատուցում է ծառայություններ սոցիալական ապահովության բնագավառում:
Միասնական սոցիալական ծառայությունը (ՄՍԾ) միավորում է սոցիալական պաշտպանության ոլորտի բոլոր 4 ուղղությունները՝

  • աշխատանք և զբաղվածություն
  • անձի ֆունկցիոնալության գնահատում
  • սոցիալական աջակցություն և
  • սոցիալական ապահովում։

Ծառայությունն իրականացնում է կենսաթոշակների, նպաստների և սոցիալական ապահովության ծրագրերով նախատեսված այլ դրամական վճարների նշանակում և տրամադրում, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց սոցիալական կարիքների գնահատում և բավարարում, կայուն զբաղվածության ապահովմանը միտված պայմանների ստեղծում, անձի ֆունկցիոնալության գնահատում, աջակցող միջոցների տրամադրում և այլն։
 
Միասնական սոցիալական ծառայությունն իրականացնում է բնակչության սոցիալական կարիքների առավել հասցեական և ամբողջական գնահատման, սոցիալական աշխատանքի բարելավմանն ու արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքներ։
 
Սոցիալական ծառայությունների միասնական համակարգը հնարավորություն է տալիս բարձրացնել սոցիալական ծառայությունների որակը և ապահովել ընտանիքի սոցիալական կարիքներին համապատասխան բազմաբնույթ ու ամբողջական սոցիալական ծառայությունների փաթեթի տրամադրում։
 
ՀՀ-ում գործում են 49 տարածքային կենտրոններ։ Այցելելով տարածքային կենտրոնների ընդունարաններ՝ կարող եք ներկայացնել Ձեր դիմումները համապատասխան 4 ուղղություններով։