Բռնի տեղահանվածների համար իրականացվող ծրագրեր
ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիր
Շահառուն 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքն է (այդ թվում՝ մեկ անձից բաղկացած)։
Աջակցության տրամադրման եղանակներն են՝
- Բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունք կամ անհատական բնակելի տան ձեռքբերում
- Անհատական բնակելի տան կառուցում
Անհրաժեշտ է անհատական բնակելի տների կառուցման բազմակի օգտագործման օրինակելի նախագծանախահաշվային փաստաթղթերի ցանկից նախընտրած տարբերակի կամ լիցենզավորված կազմակերպության կողմից մշակված, սահմանված կարգով փորձաքննություն անցած և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի հետ համաձայնեցված նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայությունը - Գործող հիփոթեքային վարկի մայր գումարի մարում
Աջակցության 3-րդ եղանակից կարող են օգտվել 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ գործող հիփոթեքային վարկ ունեցող այն ընտանիքները, որոնց ձեռք բերված գույքի՝
- գինը չի գերազանցում 55 մլն ՀՀ դրամը
- բնակելի մակերեսը շահառու ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով պակաս չէ 12 քմ-ից
- սեփականության իրավունքը գրանցված է շահառու ընտանիքի բոլոր անդամների անվամբ
Հավաստագրերի արժեքը ընտանիքի մեկ անդամի հաշվով կազմում է`
5 մլն դրամ, եթե տունը / բնակարանը ձեռք է բերվում կամ կառուցվում է թվով 242 քաղաքային և գյուղական բնակավայրերից որևէ մեկում (Հավելված 1)
4 մլն դրամ, եթե տունը / բնակարանը ձեռք է բերվում կամ կառուցվում է մնացած բոլոր բնակավայրերում, բացի Երևանի 1-ին և 2-րդ գոտու,
2 մլն դրամ, եթե շահառուն ունի 2024 թվականի մայիսի 16-ի դրությամբ գործող հիփոթեք, բացառությամբ՝ Երևանի 1-ին և 2-րդ գոտում գտնվող գույքի։
Դիմողը՝ մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը housing.socservice.am հարթակում էլեկտրոնային տարբերակով ներկայացնում է դիմում-հայտարարություն, նշելով՝
- ընտանիքի անդամի (անդամների) անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը կամ հանրային ծառայությունների համարանիշը,
- էլեկտրոնային փոստի հասցեն և բջջային հեռախոսահամարը,
- փաստացի բնակության վայրի հասցեն, աջակցության նախընտրելի եղանակը։
ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիր
Ծրագրի առցանց դիմումների էլեկտրոնային հարթակը փակ է նոր դիմումներ ներկայացնելու համար։
Ծրագրի շրջանակում տրամադրված հավաստագրերի իրացման վերջնաժամկետ է սահմանվել 2026 թվականի հուլիսի 1-ը։
Հավաստագիրը համապատասխան ծրագրային ապահովության միջոցով ենթակա է փոփոխման՝
- նախքան Լեռնային Ղարաբաղում բնակվելն ընտանիքի որևէ անդամի՝ Երևան քաղաքում հաշվառում ունենալու վերաբերյալ շահառուի կողմից ներկայացվել է տեղեկանք
- հավաստագրում ներառված ընտանիքի որևէ անդամի մահվան դեպքում՝ մահվան վկայականի հիման վրա,
- ընտանիքի որևէ անդամի՝ հավաստագրի իր մասնաբաժնից հրաժարվելու վերաբերյալ դիմումի հիման վրա
Վերը նշված որևէ հիմքերի դեպքում անհրաժեշտ է գրավոր դիմում ներկայացնել Միասնական սոցիալական ծառայության որևէ տարածքային կենտրոն։