Այլ սոցիալական ծառայություններ

Խնամքի կազմակերպում

Շահառու՝
Տարեց (65 տարին լրացած անձ) կամ հաշմանդամություն ունեցող անձ,
Խնամքը տրամադրվում է`

  1. տնային պայմաններում,
  2. ցերեկային կենտրոններում,
  3. բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում,
  4. աջակցության կենտրոններում,
  5. համայնքային փոքր տներում։

Դիմելու ընթացակարգ՝

Անձը կամ իր ներկայացուցիչը (լիազորագրի առկայությամբ՝ առանց նոտարական վավերացման), կամ դատարանի կողմից անգործունակ ճանաչված լինելու դեպքում՝ իր խնամակալը դիմում է ներկայացնում Միասնական սոցիալական ծառայության բնակության վայրի տարածքը սպասարկող տարածքային կենտրոն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո գտնվող, ինչպես նաև ենթակայության ներքո չգտնվող, սակայն լիազորված պետական մարմնի հետ օրենսդրությամբ սահմանված կարգով դրամաշնորհի տրամադրման պայմանագիր կնքած կազմակերպությունների կողմից խնամքի ծառայություններ ստանալու համար։

Սննդի կազմակերպման ծառայություն

Շահառու՝

որոշակի բնակության վայր և հաշվառում չունեցող այն տարեց, հաշմանդամություն ունեցող կամ սոցիալապես անապահով այլ անձինք, որոնք հայտնվել են կյանքի դժվարին իրավիճակում, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված են և ունեն անապահովության 0-ից բարձր միավոր կամ անապահովության աստիճանը չի գերազանցում անապահովության նպաստի իրավունք տվող սահմանային շեմի 160 տոկոսը

Դիմելու ընթացակարգ՝

Անձն անձամբ, իսկ անկողնային խնամքի կարիք, հենաշարժողական խնդիրներ ունենալու դեպքում՝ իր ներկայացուցիչը (գրավոր լիազորագրի առկայությամբ՝ առանց նոտարական վավերացման), կամ դատարանի կողմից անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված լինելու դեպքում՝ իր խնամակալը գրավոր դիմումը ներկայացնում են փաստացի բնակության վայրի տարածքային կենտրոն` պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո գտնվող կամ լիազորված պետական մարմնի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված կազմակերպությունից ծառայություն ստանալու համար։