Մրցույթներ

Հայտարարություն Միասնական սոցիալական ծառայությունը հայտարարում է հարցազրույց՝ քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 6-րդ ենթախմբի թափուր պաշտոնը վարկանիշային ցուցակից համալրելու համար

հուլիսի 10, 2026

Հայտարարություն

Միասնական սոցիալական ծառայությունը հայտարարում է հարցազրույց՝ քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 6-րդ ենթախմբի թափուր պաշտոնը վարկանիշային ցուցակից համալրելու համար

 

  Միասնական սոցիալական ծառայության Ջերմուկի տարածքային կենտրոնի սոցիալական աշխատանքի և զբաղվածության ծրագրերի բաժնի մասնագետի (ծածկագիր՝ 10-1-26.8լէ-Մ6-2) քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 6-րդ ենթախմբի թափուր պաշտոնը վարկանիշային ցուցակից համալրելու համար:

 

Միասնական սոցիալական ծառայության Ջերմուկի տարածքային կենտրոնի սոցիալական աշխատանքի և զբաղվածության ծրագրերի բաժնի մասնագետի (ծածկագիր՝ 10-1-26.8լէ-Մ6-2) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի  կազմակերպական լիազորությունների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում (հղումը՝  https://cso.gov.am/competitions/17705/position-detail):

 

Պահանջվող փատաթղթերն են՝

Հարցազրույցին հրավիրվող անձը հարցազրույցի օրը պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերի բնօրինակները՝

1.     անձնագիր կամ նույնականացման քարտ.(եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձինհանրայինծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք).

2. կրթությունը հավաստող փաստաթուղթ.

 2.1 եթե անձը ստացել է միայն միջնակարգ կրթություն, ապա ներկայացվում է միջնակարգ կրթությունը հավաստող   փաստաթուղթը,

   2.2 եթե անձը ստացել է բարձրագույն կրթություն, ապա ներկայացվում է բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթ(եր)ի՝ դիպլոմ(ներ)ը:

3. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում).

4. արական սեռի անձիք՝ զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից զինվորական կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք:

Հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հարցազրույցի փուլում ստուգվող մասնագիտական գիտելիքներ և դրանք կիրառելու կարողությունները կազմված են հետևյալ բնագավառներից՝

 

·         «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք

հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/204205/latest

 

·         «Հանրային ծառայության մասին» օրենք

հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/208569/latest

 

·         Զբաղվածության մասին» օրենք.

հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/199715/latest

 

·         «Սոցիալական աջակցության մասին» օրենք.

հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/199657

 

·         «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենք 

հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/194274/latest

 

·         «Պետական նպաստների մասին» օրենք

հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/205734/latest

 

Հիմնական աշխատավարձը 139 776 (հարյուր երեսունինը հազար յոթ հարյուր յոթանասունվեց դրամ) է:

Աշխատանքի վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Ջերմուկ, Շահումյան 7/1

 

Հարցազրույցի փուլը կանցկացվի՝ 2026 թվականի հուլիսի 24-ին՝ ժամը 15:30-ին, Միասնական սոցիալական ծառայության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Նալբանդյան 13):

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և  պատասխանատվության զգացում:

Հարցազրույցին մասնակցել ցանկացող քաղաքացիները հարցազրույցի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության մարդկային ռեսուրսների կառավարման վարչություն (հասցե՝ ք. Երևան, Նալբանդյան 13, հեռախոսահամար՝ 060-654-099-(300), էլեկտրոնային փոստի հասցե՝ ani.vardanyan@socservice.am):