Միասնական սոցիալական ծառայության առանձին խնդիրների իրականացման համար փորձագետ ներգրավելու մասին (իրավաբանական վարչության իրավական ապահովման բաժնում)
օգոստոսի 12, 2026
Հայտարարություն
Միասնական սոցիալական ծառայության առանձին խնդիրների իրականացման համար փորձագետ ներգրավելու մասին (իրավաբանական վարչության իրավական ապահովման բաժնում)
1. Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիր՝
Միասնական սոցիալական ծառայության իրավաբանական վարչությանը վերապահված լիազորությունների իրականացման շրջանակներում, նախատեսվում է Ծառայությանը ներկայացվող և Ծառայության կողմից մշակվող համապատասխան նորմատիվ իրավական ակտերի նախագծերի, Ծառայության իրավասությունների շրջանակներում կնքվող պայմանագրերի, համաձայնագրերի վերաբերյալ առաջարկությունների, եզրակացությունների ներկայացումը, իրավական ակտերի նախագծերի մշակումը, ինչպես նաև նշվածի շրջանակներում վարչական վարույթների իրականացման ապահովմանն ուղղված իրավական եզրակացությունների մշակումը և տրամադրումը:
Միասնական սոցիալական ծառայության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում գործառույթների, խնդիրների կտրուկ աճը առաջացրել են Ծառայության իրավաբանական վարչության իրավական ապահովման բաժնում փորձագետի ներգրավման անհրաժեշտություն: Անհրաժեշտություն է առաջացել Ծառայության իրավաբանական վարչության իրավական ապահովման բաժնի կանոնադրական խնդիրներից բխող կոնկրետ գործառույթի իրականացման ծավալների կտրուկ ավելացման դեպքով ներգրավել փորձագետ:
2. Փորձագետ ներգրավելու ժամկետը 1 (մեկ) տարի է:
3. Փորձագետի պարտականություններն են՝
· իրականացնել Ծառայության պետի և Ծառայության գլխավոր քարտուղարի իրավական ակտերի, ցուցումների, կարգադրությունների, հանձնարարականների, շրջաբերականների նախագծերի մշակման և դրանց (ինչպես նաև Ծառայության ստորաբաժանումների կողմից մշակված, Իրավաբանական վարչության կարծիքին ներկայացված օրենսդրական և այլ իրավական ակտերի նախագծերի) վերաբերյալ իրավական-փորձագիտական ու մասնագիտական եզրակացությունների տրամադրման աշխատանքներ,
· իրականացնել Ծառայության գործունեությանն առնչվող պայմանագրերի, համաձայնագրերի, լիազորագրերի, հանձնարարականների և այլ փաստաթղթերի նախագծերի մշակման և դրանց վերաբերյալ համապատասխան եզրակացությունների տրամադրման աշխատանքներ,
· իրականացնել Ծառայության կանոնադրական նպատակների և խնդիրների իրականացման համար անհրաժեշտ համապատասխան ներքին կանոնակարգերի, ընթացակարգերի նախագծերի մշակման աշխատանքներ՝ ներառյալ այդ գործընթացներին իրավական աջակցության ցուցաբերում, ինչպես նաև համապատասխան նախագծերի վերաբերյալ տրամադրել եզրակացություններ,
· իրականացնել Ծառայության պաշտոնական կայքէջի վարման աշխատանքներին իրավական աջակցություն ցուցաբերելու աշխատանքներ՝ տրամադրելով անհրաժեշտ տեղեկատվություն,
· անհրաժեշտության դեպքում իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում Վարչություն հասցեագրված դիմում-բողոքներին առնչվող վարչական վարույթների հարուցման, վարչական ակտերի նախագծերի կազմման աշխատանքներ, ինչպես նաև իրավաբանական խորհրդատվություն տրամադրել Ծառայություն դիմած քաղաքացիներին,
· Բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնել Ծառայության պետի անունից ելքագրվող (Ծառայության պետի ստորագրմանը ներկայացվող) փաստաթղթերի վերաբերյալ մասնագիտական եզրակացությունների տրամադրման աշխատանքներ:
4. Փորձագետին ներկայացվող պահանջներն են՝
· Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
· բարձրագույն կրթություն՝ իրավագիտություն մասնագիտությամբ,
· ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի և իր գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,
· MS Windows, MS Word, MS Excell համակարգչային ծրագրերով աշխատելու իմացություն:
5. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2026 թվականի օգոստոսի 17-ը:
6. Աշխատանքի վայր՝
ՀՀ, ք. Երևան, Նալբանդյան 13:
7. Հայտարարություն սահմանափակումների բացակայության մասին՝
Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
8. Ընտրություն կատարելու եղանակն է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրությունը:
9. Պահանջվող փատաթղթերն են՝
· դիմում (ձևը լրացվում է տեղում),
· անձնագրի և/կամ նույնականացման քարտի պատճենները (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի պատճենը),
· բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի պատճենը,
· աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի պատճենը,
· արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի՝ գրառում արված բոլոր էջերի պատճենները կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը,
· հայտարարություն ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ սահմանված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս):
10. Փաստաթղթերի ընդունման կարգը՝
Քաղաքացին պահանջվող փաստաթղթերի բնօրինակները պատճենների հետ միասին ներկայացնում է անձամբ: Տեղում փաստաթղթերի պատճենները համեմատվում են բնօրինակների հետ, որից հետո փաստաթղթերի բնօրինակները վերադարձվում են քաղաքացուն:
11. Դիմումներն ընդունվում են Միասնական սոցիալական ծառայության վարչական շենքում՝ ք. Երևան, Նալբանդյան 13 հասցեում, հեռախոսահամար՝ 060-65-27-34, էլ. փոստի հասցե՝ narine.hakobyan@socservice.am: Դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 930-ից մինչև 1230-ը: