Փորձագետի հայտարարություններ

Միասնական սոցիալական ծառայության առանձին խնդիրների իրականացման համար փորձագետ ներգրավելու մասին (Արարատի տարածքային կենտրոնի սոցիալական աշխատանքի և զբաղվածության ծրագրերի բաժնում)

հուլիսի 28, 2026

Հայտարարություն

 

Միասնական սոցիալական ծառայության առանձին խնդիրների իրականացման համար փորձագետ ներգրավելու մասին (Արարատի տարածքային կենտրոնի սոցիալական աշխատանքի և զբաղվածության ծրագրերի բաժնում)

 

1.    Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիր՝

Միասնական սոցիալական ծառայության Արարատի տարածքային կենտրոնի սոցիալական աշխատանքի և զբաղվածության ծրագրերի բաժնի կանոնադրական գործառույթները և աշխատանքները աղքատ, սոցիալապես անապահով ընտանիքների հայտնաբերման և ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառման, համապատասխան պետական նպաստների և այլ դրամական վճարների նշանակման և վճարման, անհատական սոցիալական ծրագրի շրջանակներում սոցիալական ծառայությունների տրամադրման, օրենսդրությամբ սահմանված եզրակացությունների տրամադրման, տարածքային մակարդակով սոցիալական համագործակցության համաձայնագրի ընդունման, տեղական սոցիալական ծրագրերի մշակման և իրականացման, սոցիալական աջակցության տրամադրման և այլն բարեփոխումներով պայմանավորված նոր իրողություններին համահունչ և արդյունավետ կազմակերպելու, քաղաքացիների կուտակումներից խուսափելու և շահառուներին համալիր ծառայություններ պատշաճ մատուցելու, ինչպես նաև կանոնադրական խնդիրներից բխող կոնկրետ գործառույթի իրականացման ծավալների կտրուկ ավելացման դեպքով անհրաժեշտություն է առաջացել Արարատի տարածքային կենտրոնի սոցիալական աշխատանքի և զբաղվածության ծրագրերի բաժնում ներգրավել փորձագետ:

 

2.    Փորձագետ ներգրավելու ժամկետը 3 (երեք) ամիս է:

 

3.   Փորձագետի  պարտականություններն են՝

·        իրականացնել աղքատ, սոցիալապես անապահով ընտանիքներին հայտնաբերելու միջոցների ձեռնարկում և սահմանված կարգով նրանց հաշվառել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում,

·        իրականացնել համապատասխան պետական նպաստների և այլ դրամական վճարների նշանակման և վճարման աշխատանքներ,

·        իրականացնել անհատական սոցիալական ծրագրի այսուհետ՝ անհատական ծրագիր շրջանակներում սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացներ,

·        իրականացնել օրենսդրությամբ սահմանված եզրակացությունների տրամադրման աշխատանքներ,

·        տարածքային մակարդակով մասնակցել սոցիալական համագործակցության համաձայնագրի ընդունման գործընթացին,

·        իրականացնել համակարգող խորհրդի քննարկմանը ներկայացվող փաստաթղթերի կազմման և որոշումների կատարման աշխատանքներ,

·        իրականացնել իր սպասարկման տարածքի համայնքների տեղական սոցիալական ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքներ,

·        իրականացնել սոցիալական աջակցության սահմանման և տրամադրման գործընթացներ,

·        իրականացնել սոցիալական աջակցության, այդ թվում՝ զբաղվածության ծառայությունների տրամադրումը՝ ապահովելով դրանցից օգտվելու հավասար հնարավորություններ, մատչելիություն և համարժեքություն՝ սոցիալական աջակցություն ստացողների և (կամ) զբաղվածության ծառայություններից օգտվողների անհատական կարիքներին:

 

4.   Փորձագետին ներկայացվող պահանջներն են՝

·        Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,

·        բարձրագույն կրթություն,

·        հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ սոցիալական բնագավառում մեկ տարվա աշխատանքային ստաժ,

·        ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի և իր գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,

·        MS Windows, MS Word, MS Excel համակարգչային ծրագրերով աշխատելու իմացություն:

 

 

5.   Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2026 թվականի հուլիսի 31-ը:

 

6.   Աշխատանքի վայր՝

     ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, Շահումյան 34:

 

7.    Հայտարարություն սահմանափակումների բացակայության մասին՝

Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

 

8.   Ընտրություն կատարելու եղանակն է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի  ուսումնասիրությունը:

 

9.    Պահանջվող փատաթղթերն են՝

·        դիմում (ձևը լրացվում է տեղում),

·        անձնագրի և/կամ նույնականացման քարտի պատճենները (եթե անձը  նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի պատճենը),

·        բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի  պատճենը,

·        արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի՝ գրառում արված բոլոր էջերի պատճենները կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը,

·        մեկ լուսանկար՝ 3X4 չափսի

·        հայտարարություն ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ սահմանված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս):

 

10. Փաստաթղթերի ընդունման կարգը՝

Քաղաքացին պահանջվող փաստաթղթերի բնօրինակները պատճենների հետ միասին ներկայացնում է անձամբ: Տեղում փաստաթղթերի պատճենները համեմատվում են բնօրինակների հետ, որից հետո փաստաթղթերի բնօրինակները վերադարձվում են քաղաքացուն:

 

11.  Դիմումներն ընդունվում են Միասնական սոցիալական ծառայության վարչական շենքում՝ ք. Երևան, Նալբանդյան 13 հասցեում, հեռախոսահամար՝ 060-652-734, էլ. փոստի հասցե՝ narine.hakobyan@socservice.am : Դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 930-ից մինչև 1230-ը: