Փորձագետի հայտարարություններ

Միասնական սոցիալական ծառայության առանձին խնդիրների իրականացման համար փորձագետ ներգրավելու մասին (ամփոփ վերլուծությունների և ռիսկերի կառավարման վարչության ռիսկերի կառավարման բաժնում)

հունիսի 25, 2026

Հայտարարություն

 

Միասնական սոցիալական ծառայության առանձին խնդիրների իրականացման համար փորձագետ ներգրավելու մասին (ամփոփ վերլուծությունների և ռիսկերի կառավարման վարչության ռիսկերի կառավարման բաժնում)

1.    Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիր՝

Միասնական սոցիալական ծառայության ամփոփ վերլուծությունների և ռիսկերի կառավարման վարչության (այսուհետ՝ Վարչություն) տարաբնույթ աշխատանքները (պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի և պետական կառավարման այլ մարմինների շտեմարանների տվյալների համադրման արդյունքների վերլուծության և գնահատման, կենսաթոշակների և նպաստների ոչ իրավաչափ դեպքերի ուսումնասիրման, բացահայտման և դրանց կանխարգելման կամ չեզոքացման ուղիների վերաբերյալ անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկման, կենսաթոշակի նշանակման և վճարման համար ներկայացված փաստաթղթերի հավաստիության ստուգման և ոլորտային օրենսդրության պահանջներին համապատասխանության համադրման, կենսաթոշակների և նպաստների իրավունքների իրացման ապահովման ընթացքում առաջացած խնդիրների վերլուծության, համապատասխան մասնագիտական եզրակացությունների և պարզաբանումների տրամադրման և այլն)՝ փոփոխություններով պայմանավորված նոր իրողություններին համահունչ կազմակերպելու, ինչպես նաև  կանոնադրական խնդիրներից բխող կոնկրետ գործառույթի իրականացման ծավալների կտրուկ ավելացման դեպքով անհրաժեշտություն է առաջացել Վարչության ռիսկերի կառավարման բաժնում (այսուհետ` Բաժին) ներգրավել փորձագետ:

 

2.    Փորձագետ ներգրավելու ժամկետը 3 (երեք) ամիս է:

 

3.   Փորձագետի  պարտականություններն են՝

·         իրականացնել պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի և պետական կառավարման այլ մարմինների տվյալների համադրման արդյունքների հիման վրա առկա ռիսկերի գնահատման աշխատանքները,

·         իրականացնել գնահատված ռիսկերը կառավարելու ուղղությամբ կանխարգելիչ կամ չեզոքացմանն ու նվազեցմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկման աշխատանքները,

·         իրականացնել գործատուների, կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից կենսաթոշակի նշանակման և վճարման համար ներկայացված փաստաթղթերի հավաստիության ստուգման աշխատանքները,

·         կենսաթոշակի կամ նպաստի ավել վճարումների դեպքերով՝ իրականացնել ավել վճարված գումարների պետական բյուջե սահմանված կարգով վերադարձնելու գործընթացը,

·         անհրաժեշտության դեպքում՝ իրականացնել Ծառայության գործառույթների պատշած կատարմանն ուղղված ուսումնասիրությունները,

·         իր իրավասությունների շրջանակներում իրականացնել կենսաթոշակների և նպաստների իրավունքների իրացման ապահովման ընթացքում առաջացած խնդիրների վերլուծության, եզրակացությունների և պարզաբանումների տրամադրման աշխատանքները,

·         իրականացնել կենսաթոշակների և նպաստների ոլորտի իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքները:

 

 

4.   Փորձագետին ներկայացվող պահանջներն են՝

·        Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,

·        բարձրագույն կրթություն,

·        հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ, կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ սոցիալական կամ ֆինանսավարկային բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ,

·        ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի և իր գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,

·      MS Windows, MS Word, MS Excell համակարգչային ծրագրերով աշխատելու իմացություն:

 

5.   Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2026 թվականի հուլիսի 1-ը:

 

6.   Աշխատանքի վայր՝

ՀՀ ք. Երևան, Մանանդյան 2/1:

 

7.    Հայտարարություն սահմանափակումների բացակայության մասին՝

Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

 

8.   Ընտրություն կատարելու եղանակն է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի  ուսումնասիրությունը:

 

9.   Պահանջվող փատաթղթերն են՝

·        դիմում (ձևը լրացվում է տեղում),

·        անձնագրի և/կամ նույնականացման քարտի պատճենները (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի պատճենը),

·        բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի պատճենը,

·        աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի պատճենը

·        արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի՝ գրառում արված բոլոր էջերի պատճենները կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը,

·        հայտարարություն ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ սահմանված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս):

 

10. Փաստաթղթերի ընդունման կարգը՝

Քաղաքացին պահանջվող փաստաթղթերի բնօրինակները պատճենների հետ միասին ներկայացնում է անձամբ: Տեղում փաստաթղթերի պատճենները համեմատվում են բնօրինակների հետ, որից հետո փաստաթղթերի բնօրինակները վերադարձվում են քաղաքացուն:

 

11.  Դիմումներն ընդունվում են Միասնական սոցիալական ծառայության վարչական շենքում՝ ք. Երևան, Նալբանդյան 13 հասցեում, հեռախոսահամար՝ 060-65-27-34, էլ. փոստի հասցե՝ narine.hakobyan@socservice.am : Դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 930-ից մինչև 1230-ը: