Միասնական սոցիալական ծառայության առանձին խնդիրների իրականացման համար փորձագետ ներգրավելու մասին (Մալաթիա-Սեբաստիայի տարածքային կենտրոնի սոցիալական աշխատանքի և զբաղվածության ծրագրերի բաժնում)
մայիսի 28, 2026
Հայտարարություն
Միասնական սոցիալական ծառայության առանձին խնդիրների իրականացման համար փորձագետ ներգրավելու մասին (Մալաթիա-Սեբաստիայի տարածքային կենտրոնի սոցիալական աշխատանքի և զբաղվածության ծրագրերի բաժնում)
1. Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիր՝
Միասնական սոցիալական ծառայության Մալաթիա-Սեբաստիայի տարածքային կենտրոնի սոցիալական աշխատանքի և զբաղվածության ծրագրերի բաժնի կանոնադրական գործառույթների և աշխատանքների (տարածքի աշխատաշուկայի ընթացիկ վիճակի ուսումնասիրության, վերլուծության, կանխատեսման, տեղեկատվական շտեմարանի վարման, գործատուներից, օտարերկրյա պետությունների համապատասխան մարմիններից թափուր աշխատատեղերի, զանգվածային ազատումների, ինչպես նաև սպասվելիք կառուցվածքային փոփոխությունների և այլ միջոցառումների մասին տեղեկությունների ստացման գործընթացները, տեղեկատվական շտեմարան ստացված տեղեկատվության մուտքագրում, գործատուներին զբաղվածության պետական ծրագրերի, ինչպես նաև աշխատաշուկայի վիճակի վերաբերյալ տեղեկատվության և մասնագիտական խորհրդատվության տրամադրում և այլն) բարեփոխումներով պայմանավորված, նոր իրողություններին համահունչ, աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու, քաղաքացիների կուտակումներից խուսափելու և շահառուներին համալիր ծառայություններ պատշաճ մատուցելու, ինչպես նաև կանոնադրական խնդիրներից բխող կոնկրետ գործառույթի իրականացման ծավալների կտրուկ ավելացման դեպքով անհրաժեշտություն է առաջացել Մալաթիա-Սեբաստիայի տարածքային կենտրոնի սոցիալական աշխատանքի և զբաղվածության ծրագրերի բաժնում ներգրավել փորձագետ:
2. Փորձագետ ներգրավելու ժամկետը 6 (վեց) ամիս է:
3. Փորձագետի պարտականություններն են՝
4. Իրականացնում է տարածքի աշխատաշուկայի ընթացիկ վիճակի ուսումնասիրության, վերլուծության, կանխատեսման, տեղեկատվական շտեմարանի վարման գործընթացները:
5. Իրականացնում է գործատուներից, օտարերկրյա պետությունների համապատասխան մարմիններից թափուր աշխատատեղերի, զանգվածային ազատումների, ինչպես նաև սպասվելիք կառուցվածքային փոփոխությունների և այլ միջոցառումների մասին տեղեկությունների ստացման գործընթացները, ստացված տեղեկատվությունը մուտքագրում է տեղեկատվական շտեմարան:
6. Իրականացնում է գործատուներին զբաղվածության պետական ծրագրերի, ինչպես նաև աշխատաշուկայի վիճակի վերաբերյալ տեղեկատվության և մասնագիտական խորհրդատվության տրամադրման գործընթացը:
7. Իրականացնում է քաղաքացիների առաջարկությունների, դիմումների և բողոքների ուսումնասիրության, քննարկման, պատասխանի կազմման աշխատանքները:
8. Իրականացնում է Բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքները՝ գործատուների հետ աշխատանքների մասով:
9. Իրականացնում է տարածքային մակարդակում սոցիալական համագործակցության համաձայնագրի ընդունման գործընթացը:
10. Մասնակցում է տարածքային համաձայնեցման կոմիտեների ձևավորման ու արդյունավետ գործունեության կազմակերպման աշխատանքներին:
11. Իրականացնում է զբաղվածության կարգավորման ամենամյա ծրագրի ընթացիկ մոնիթորինգ և մասնակցում է զբաղվածության ամենամյա ծրագրի մշակման աշխատանքներին:
12. Մասնակցում է զբաղվածության պետական ծրագրերի իրականացման համար ոչ նպատակային ծախսված ֆինանսական միջոցների վերադարձման գործընթացին:
13. Փորձագետին ներկայացվող պահանջներն են՝
· Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
· բարձրագույն կրթություն,
· հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ սոցիալական, կամ կադրերի և մասնագիտական կողմնորոշման, կամ տնտեսագիտության բնագավառում մեկ տարվա աշխատանքային ստաժ,
· ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի և իր գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,
· MS Windows, MS Word, MS Excell համակարգչային ծրագրերով աշխատելու իմացություն:
14. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2026 թվականի հունիսի 3-ը:
15. Աշխատանքի վայր՝
Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա վարչ. Շրջան, Բադիկյան 99/1:
16. Հայտարարություն սահմանափակումների բացակայության մասին՝
Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
17. Ընտրություն կատարելու եղանակն է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրությունը:
18. Պահանջվող փատաթղթերն են՝
· դիմում (ձևը լրացվում է տեղում),
· անձնագրի և/կամ նույնականացման քարտի պատճենները (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի պատճենը),
· բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի պատճենը,
· արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի՝ գրառում արված բոլոր էջերի պատճենները կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը,
· հայտարարություն ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ սահմանված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս):
19. Փաստաթղթերի ընդունման կարգը՝
Քաղաքացին պահանջվող փաստաթղթերի բնօրինակները պատճենների հետ միասին ներկայացնում է անձամբ: Տեղում փաստաթղթերի պատճենները համեմատվում են բնօրինակների հետ, որից հետո փաստաթղթերի բնօրինակները վերադարձվում են քաղաքացուն:
20.Դիմումներն ընդունվում են Միասնական սոցիալական ծառայության վարչական շենքում՝ ք. Երևան, Նալբանդյան 13 հասցեում, հեռախոսահամար՝ 060-65-40-99, էլ. փոստի հասցե՝ nune.petrosyan@socservice.am: Դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 930-ից մինչև 1230-ը: