Փորձագետի հայտարարություններ

Միասնական սոցիալական ծառայության առանձին խնդիրների իրականացման համար փորձագետ ներգրավելու մասին (Եղվարդի տարածքային կենտրոնի սոցիալական աշխատանքի և զբաղվածության ծրագրերի բաժնում)

հունիսի 03, 2026

Հայտարարություն

 

Միասնական սոցիալական ծառայության առանձին խնդիրների իրականացման համար փորձագետ ներգրավելու մասին (Եղվարդի տարածքային կենտրոնի սոցիալական աշխատանքի և զբաղվածության ծրագրերի բաժնում)

1.    Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիր՝

Միասնական սոցիալական ծառայության Եղվարդի տարածքային կենտրոնի սոցիալական աշխատանքի և զբաղվածության ծրագրերի բաժնի կանոնադրական գործառույթները և աշխատանքները կյանքի դժվարին իրավիճակում հայտնված կամ դրա ռիսկում գտնվող ընտանիքների (անձանց) հայտնաբերման և ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառման, համապատասխան պետական նպաստների և այլ դրամական վճարների նշանակման և վճարման, անհատական սոցիալական ծրագրի շրջանակներում սոցիալական ծառայությունների տրամադրման, օրենսդրությամբ սահմանված եզրակացությունների տրամադրման, տարածքային մակարդակով սոցիալական համագործակցության համաձայնագրի ընդունման, տեղական սոցիալական ծրագրերի մշակման և իրականացման, սոցիալական աջակցության տրամադրման և այլն բարեփոխումներով պայմանավորված նոր իրողություններին համահունչ և արդյունավետ կազմակերպելու, քաղաքացիների կուտակումներից խուսափելու և շահառուներին համալիր ծառայություններ պատշաճ մատուցելու, ինչպես նաև կանոնադրական խնդիրներից բխող կոնկրետ գործառույթի իրականացման ծավալների կտրուկ ավելացման դեպքով անհրաժեշտություն է առաջացել Եղվարդի տարածքային կենտրոնի սոցիալական աշխատանքի և զբաղվածության ծրագրերի բաժնում ներգրավել փորձագետ: 

 

2.    Փորձագետ ներգրավելու ժամկետը 6 (վեց) ամիս է:

 

3.   Փորձագետի  պարտականություններն են՝

4.   Իրականացնում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված կամ դրա ռիսկում գտնվող ընտանիքների (անձանց)  հայտնաբերման աշխատանքները:

5.   Իրականացնում է ընտանիքի սոցիալական  գնահատում և օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառում ընտանիքի սոցիալական գնահատման և սոցիալական աւջակցության տեղեկատվական ենթահամակարգում աշխատանքները:

6.   Մասնակցում է սոցիալական աջակցության ոլորտի սոցիալական ծառայությունների տրամադրման կամ մերժման մասին օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում որոշումների կայացման աշխատանքներին:

7.    Իրականացնում է սոցիալական դեպքի վարում (սոցիալական կարիքների համալիր գնահատում, անհատական կամ ընտանեկան  սոցիալական միջամտության ծրագրի կազմում, իրականացման ապահովում  և մշտադիտարկում, սոցիալական աջակցություն տրամադրելու համակարգում), բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

8.   Իրականացնում է օրենսդրությամբ  սահմանված կարգով ընտանիքների սոցիալական կարիքներին համապատասխան սոցիալական աջակցության ոլորտի սոցիալական ծառայությունների տրամադրման աշխատանքները:

9.   Մասնակցում է համայնքային սոցիալական ծրագրերի մշակման աշխատանքներին:

10. Մասնակցում է տարածքային մակարդակում սոցիալական համագործակցության համաձայնագրի ընդունման գործընթացի աշխատանքներին:

11.  Մասնակցում է համակարգող խորհրդի կամ դեպքի քննարկմանը ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկատվության կազմման աշխատանքներին:

12. Իր իրավասության շրջանակներում շահագործում է սոցիալական պաշտպանության ոլորտի տեղեկատվական համակարգերը, և ըստ անհրաժեշտության օրենսդրությամբ սահմանված դեպքերում ունենում հասանելիություն այլ տեղեկատվական համակարգերին:

 

13. Փորձագետին ներկայացվող պահանջներն են՝

·        Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,

·        բարձրագույն կրթություն,

·        ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի և իր գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,

·        MS Windows, MS Word, MS Excell համակարգչային ծրագրերով աշխատելու իմացություն:

 

14. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2026 թվականի հունիսի 9-ը:

 

15. Աշխատանքի վայր՝

Հայաստանի Հանրապետություն, ք Եղվարդ, Կնունյանց փ. 1-ին նրբ. 38/1:

 

16. Հայտարարություն սահմանափակումների բացակայության մասին՝

Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում: 

17. Ընտրություն կատարելու եղանակն է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի  ուսումնասիրությունը:

 

18.  Պահանջվող փատաթղթերն են՝

·         դիմում (ձևը լրացվում է տեղում),

·         անձնագրի և/կամ նույնականացման քարտի պատճենները (եթե անձը  նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի պատճենը),

·         բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի  պատճենը,

·         արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի՝ գրառում արված բոլոր էջերի պատճենները կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը,

·         հայտարարություն ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ սահմանված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս):

 

19. Փաստաթղթերի ընդունման կարգը՝

Քաղաքացին պահանջվող փաստաթղթերի բնօրինակները պատճենների հետ միասին ներկայացնում է անձամբ: Տեղում փաստաթղթերի պատճենները համեմատվում են բնօրինակների հետ, որից հետո փաստաթղթերի բնօրինակները վերադարձվում են քաղաքացուն:

 

20.Դիմումներն ընդունվում են Միասնական սոցիալական ծառայության վարչական շենքում՝ ք. Երևան, Նալբանդյան 13 հասցեում, հեռախոսահամար՝ 060-65-40-99, էլ. փոստի հասցե՝ nune.petrosyan@socservice.am: Դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 930-ից մինչև 1230-ը: