Փորձագետի հայտարարություններ

Միասնական սոցիալական ծառայության առանձին խնդիրների իրականացման համար փորձագետ ներգրավելու մասին (զբաղվածության ապահովման և աշխատանքային ներուժի զարգացման վարչությունում)

հունիսի 25, 2026

Հայտարարություն

 

Միասնական սոցիալական ծառայության առանձին խնդիրների իրականացման համար փորձագետ ներգրավելու մասին (զբաղվածության ապահովման և աշխատանքային ներուժի զարգացման վարչությունում)

1.    Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիր՝

Ծառայության զբաղվածության ապահովման և աշխատանքային ներուժի զարգացման վարչության (այսուհետ՝ Վարչություն) աշխատանքները (Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների՝ տարածքային կենտրոնների կողմից զբաղվածության պետական ծրագրերի իրականացման և զբաղվածության օրենսդրության կիրարկման,  զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի ընթացիկ մոնիթորինգի ու գնահատման, ֆիզիկական և իրավաբանական անձանց, միջազգային և այլ կազմակերպությունների միջոցների հաշվին իրականացվող զբաղվածության աջակցման  ծրագրերի համակարգման, աշխատաշուկայում առկա իրավիճակի ուսումնասիրման ու վերլուծման, մասնագիտական կրթության և ուսուցման գործընթացներում մասնակցության և այլն)՝ բարեփոխումներով պայմանավորված նոր իրողություններին համահունչ և արդյունավետ կազմակերպելու, Ծառայության գործունեությանը վերաբերող կամ առնչվող ոլորտային աշխատանքները պատշաճ և ժամանակին իրականացնելու, ինչպես նաև կանոնադրական խնդիրներից բխող որոշակի գործառույթի իրականացման ծավալների կտրուկ ավելացման դեպքով անհրաժեշտություն է առաջացել Վարչությունում ներգրավել փորձագետ:

 

2.    Փորձագետ ներգրավելու ժամկետը 3 (վեց) ամիս է:

 

3.   Փորձագետի  պարտականություններն են՝

·        իրականացնել Վարչության կողմից համակարգվող ծրագրերի ֆինանսական հաշվարկների և հայտ-պահանջագրերի կազմման նպատակով տարածքային կենտրոններին մասնագիտական խորհրդատվության տրամադրման աշխատանքները,

·        իրականացնել Տարածքային կենտրոնների կողմից ներկայացված և Վարչության կողմից համակարգվող ծրագրերի ֆինանսավորման հայտ-պահանջագրերի ստուգման և ամփոփման աշխատանքները,

·        իրականացնել Վարչության կողմից համակարգվող յուրաքանչյուր ծրագրի կամ ենթածրագրի համար 49 տարածքային կենտրոններից, ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված հաճախականությամբ, ստացված հայտ-պահանջագրերի տրամադրման աշխատանքները ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչությանը՝ մեկ ընդհանուր ամփոփ հայտ-պահանջագրով,

·        իրականացնել ՄԺԾԾ-ի կազմման նպատակով վարչության կողմից համակարգվող ծրագրերի տարեկան պլանավորման, ինչպես նաև անցողիկ ծրագրերի կանխատեսման գործընթացի աշխատանքները,

·        իրականացնել Վարչության կողմից համակարգվող նոր ծրագրերի և ենթածրագրերի ֆինանսավորման հայտ-պահանջագրերի ձևաչափերի մշակման գործընթացի աշխատանքները,

·        իրականացնել Վարչության կողմից համակարգվող ծրագրերի վերաբերյալ ֆինանսական և ոչ ֆինանսական ցուցանիշների ընդհանուր բազայի կազման և վարման աշխատանքները,

·        հետգանձման գործընթացի համակարգում իրականացնել ոչ նպատակային ծախսված միջոցների հետգանձման ենթակա գումարների, ըստ վարչության կողմից համակարգվող ծրագրերի, առանձնացված բազայի կազման աշխատանքները,

·        իրականացնել Վարչության կողմից համակարգվող ծրագրերի իրականացման գործընթացի վերաբերյալ խորհրդատվության տրամադրման աշխատանքները,

·        իրականացնել շահառուների մասնագիտական կողմնորոշման, կարիերայի ուղղորդման և զբաղվածության աջակցման ծառայությունների գործընթացի ապահովման աշխատանքները,

·        իրականացնել աշխատուժի առաջարկի և պահանջարկի գնահատման արդյունքների հիման վրա առաջարկությունների ձևավորման գործընթացին մասնակցության աշխատանքները:

 

4.   Փորձագետին ներկայացվող պահանջներն են՝

·        Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,

·        բարձրագույն կրթություն,

·        հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ, կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ սոցիալական, կամ կադրերի և մասնագիտական կողմնորոշման բնագավառում երեք տարվա աշխատանքային ստաժ,

·        ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի և իր գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,

·        MS Windows, MS Word, MS Excell համակարգչային ծրագրերով աշխատելու իմացություն:

 

5.   Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2026 թվականի հուլիսի 1-ը:

 

6.   Աշխատանքի վայր՝

     ՀՀ, ք. Երևան, Կ.Ուլնեցու 68:

 

7.    Հայտարարություն սահմանափակումների բացակայության մասին՝

Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում: 

 

8.   Ընտրություն կատարելու եղանակն է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի  ուսումնասիրությունը:

 

9.    Պահանջվող փատաթղթերն են՝

·         դիմում (ձևը լրացվում է տեղում),

·         անձնագրի և/կամ նույնականացման քարտի պատճենները (եթե անձը  նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի պատճենը),

·         բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի  պատճենը,

·         աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի պատճենը,

·         արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի՝ գրառում արված բոլոր էջերի պատճենները կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը,

·         հայտարարություն ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ սահմանված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս):

 

10. Փաստաթղթերի ընդունման կարգը՝

Քաղաքացին պահանջվող փաստաթղթերի բնօրինակները պատճենների հետ միասին ներկայացնում է անձամբ: Տեղում փաստաթղթերի պատճենները համեմատվում են բնօրինակների հետ, որից հետո փաստաթղթերի բնօրինակները վերադարձվում են քաղաքացուն:

 

11.  Դիմումներն ընդունվում են Միասնական սոցիալական ծառայության վարչական շենքում՝ ք. Երևան, Նալբանդյան 13 հասցեում, հեռախոսահամար՝ 060-65-27-34, էլ. փոստի հասցե՝ narine.hakobyan@socservice.am: Դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 930-ից մինչև 1230-ը: