Փորձագետի հայտարարություններ

Միասնական սոցիալական ծառայության առանձին խնդիրների իրականացման համար փորձագետ ներգրավելու մասին (զբաղվածության ապահովման և աշխատանքային ներուժի զարգացման վարչության ծրագրերի պլանավորման և հայտերի ձևավորման բաժնում)

հուլիսի 13, 2026

Հայտարարություն

 

Միասնական սոցիալական ծառայության առանձին խնդիրների իրականացման համար փորձագետ ներգրավելու մասին (զբաղվածության ապահովման և աշխատանքային ներուժի զարգացման վարչության ծրագրերի պլանավորման և հայտերի ձևավորման բաժնում)

1.    Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիր՝

Ծառայության զբաղվածության ապահովման և աշխատանքային ներուժի զարգացման վարչության (այսուհետ՝ Վարչություն) ծրագրերի պլանավորման և հայտերի ձևավորման բաժնի աշխատանքները (Ծառայության տարածքային կենտրոնների կողմից ներկայացվող զբաղվածության պետական ծրագրերի վերաբերյալ տեղեկատվության ստացման, ամփոփման, ինչպես նաև տարածքային կենտրոնների զբաղվածության ծրագրերին վերաբերող ծառայությունների գնման հայտերի կազմման, տեխնիկական բնութագրերի մշակման աշխատանքները)՝ բարեփոխումներով պայմանավորված նոր իրողություններին համահունչ և արդյունավետ կազմակերպելու, Ծառայության գործունեությանը վերաբերող կամ առնչվող ոլորտային աշխատանքները պատշաճ և ժամանակին իրականացնելու, ինչպես նաև կանոնադրական խնդիրներից բխող որոշակի գործառույթի իրականացման ծավալների կտրուկ ավելացման դեպքով անհրաժեշտություն է առաջացել Վարչության ծրագրերի պլանավորման և հայտերի ձևավորման բաժնում (այսուհետ` Բաժին) ներգրավել փորձագետ:

 

2.    Փորձագետ ներգրավելու ժամկետը 1 (մեկ) տարի է:

 

3.   Փորձագետի  պարտականություններն են՝

·        մասնակցել զբաղվածության պետական ծրագրին հատկացված ֆինանսական միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործման գործընթացին վերաբերող աշխատանքներին,

·        մասնակցել ֆինանսավորման հայտ-պահանջագրերի ընդունման, ստուգման, ամփոփման և ձևավորված ամփոփ հայտ-պահանջագրի ֆինանսավորման ներկայացման աշխատանքներին,

·        մասնակցել զբաղվածության պետական ծրագրերի ֆինանսական միջոցների շարժի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման աշխատանքներին,

·        մասնակցել զբաղվածության ծրագրերին վերաբերող ծառայությունների գնման հայտերի կազմման աշխատանքներին,

·        մասնակցել տարածքային կենտրոններին մեթոդական աջակցության և խորհրդատվության զբաղվածության ծրագրերի ֆինանսական հայտ-պահանջագրերի տրամադրման, ոչ նյութական ծախսված ֆինանսական միջոցների վերադարձման, բյուջետային ֆինանսական միջոցների և ոչ ֆինանսական ցուցանիշների ընթացիկ տարվա վերաբաշխման վերաբերյալ տեղեկատվության տրամադրման աշխատանքներին,

·        մասնակցել զբաղվածության ծրագրերին վերաբերող ծառայությունների հանձնման-ընդունման աշխատանքներին,

·        մասնակցել տարածքային կենտրոններից զբաղվածության պետական ծրագրերի կատարման համար ոչ նպատակային ծախսված ֆինանսական միջոցների վերադարձման վերաբերյալ տեղեկատվության ստացման և ամփոփման աշխատանքներին,

·        մասնակցել Հայաստանի Հանրապետության պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերի  և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հայտի նախագծի մշակման աշխատանքներին,

·        մասնակցել տարածքային կենտրոններից զբաղվածության ծրագրերին վերաբերող ծառայությունների գնման հայտերի կազմման, ծառայությունների հանձնման-ընդունման և զբաղվածության առանձին ծրագրերի ծառայությունների ձեռքբերման տեխնիկական բնութագրերի մշակման գործընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ տվյալների վերաբերյալ տեղեկատվության ստացման աշխատանքներին,

·        մասնակցել զբաղվածության պետական ծրագրերի ընթացիկ մոնիթորինգի ու գնահատման աշխատանքներին,

·        մասնակցել զբաղվածության գործառույթների տեղեկատվական համակարգի բարելավման աշխատանքներին` գործառույթներից բխող տեղեկատվության փոխանակման համար,

·        մասնակցել Ծառայության այլ կառուցվածքային ստորաբաժանումներից Բաժնի գործառույթների կատարումն ապահովող տեղեկատվության (տվյալներ, փաստաթղթեր և այլն) ստացման աշխատանքներին,

·        մասնակցում է ըստ անհրաժեշտության Բաժնի գործառույթների վերաբերյալ իրազեկման նյութերի տրամադրման աշխատանքներին:

 

4.   Փորձագետին ներկայացվող պահանջներն են՝

·        Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,

·        առնվազն միջին մասնագիտական կրթություն,

·        ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի և իր գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,

·        MS Windows, MS Word, MS Excell համակարգչային ծրագրերով աշխատելու իմացություն:

 

5.   Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2026 թվականի հուլիսի 16-ը:

 

6.   Աշխատանքի վայր՝

     ՀՀ, ք. Երևան, Կ.Ուլնեցու 68:

 

7.    Հայտարարություն սահմանափակումների բացակայության մասին՝

Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում: 

 

8.   Ընտրություն կատարելու եղանակն է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի  ուսումնասիրությունը:

 

9.    Պահանջվող փատաթղթերն են՝

·         դիմում (ձևը լրացվում է տեղում),

·         անձնագրի և/կամ նույնականացման քարտի պատճենները (եթե անձը  նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի պատճենը),

·         բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի  պատճենը,

·         աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի պատճենը,

·         արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի՝ գրառում արված բոլոր էջերի պատճենները կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը,

·         հայտարարություն ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ սահմանված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս):

 

10. Փաստաթղթերի ընդունման կարգը՝

Քաղաքացին պահանջվող փաստաթղթերի բնօրինակները պատճենների հետ միասին ներկայացնում է անձամբ: Տեղում փաստաթղթերի պատճենները համեմատվում են բնօրինակների հետ, որից հետո փաստաթղթերի բնօրինակները վերադարձվում են քաղաքացուն:

 

11.  Դիմումներն ընդունվում են Միասնական սոցիալական ծառայության վարչական շենքում՝ ք. Երևան, Նալբանդյան 13 հասցեում, հեռախոսահամար՝ 060-65-27-34, էլ. փոստի հասցե՝ narine.hakobyan@socservice.am: Դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 930-ից մինչև 1230-ը: