Փորձագետի հայտարարություններ

Միասնական սոցիալական ծառայության առանձին խնդիրների իրականացման համար փորձագետ ներգրավելու մասին (կենսաթոշակների, նպաստների և դրամական այլ վճարների վարչության նպաստների բաժնում)

հունիսի 23, 2026

Հայտարարություն

 

Միասնական սոցիալական ծառայության առանձին խնդիրների իրականացման համար փորձագետ ներգրավելու մասին (կենսաթոշակների, նպաստների և դրամական այլ վճարների վարչության նպաստների բաժնում)

1.    Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիր՝

Միասնական սոցիալական ծառայության կենսաթոշակների, նպաստների և դրամական այլ վճարների վարչության նպաստների բաժնի (այսուհետ՝ Բաժին) տարաբնույթ աշխատանքները (կենսաթոշակների, նպաստների և դրամական այլ վճարների վարչության նպաստների բաժնի աշխատանքների արդյունավետ կազմակերպման, իրենց միջոցներից վարձու աշխատողներին ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների գումարների փոխհատուցման պահանջների վերլուծության աշխատանքների, երեխայի ծննդյան միանվագ նպաստների, չաշխատող անձանց համար սահմանված մայրության նպաստների և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստների նշամակման և վճարման գործընթացով պայմանավորված և այլն)՝ փոփոխություններով պայմանավորված նոր իրողություններին համահունչ կազմակերպելու, ինչպես նաև  կանոնադրական խնդիրներից բխող կոնկրետ գործառույթի իրականացման ծավալների կտրուկ ավելացման դեպքով անհրաժեշտություն է առաջացել Վարչության նպաստների բաժնում (այսուհետ` Բաժին) ներգրավել փորձագետ:

 

2.    Փորձագետ ներգրավելու ժամկետը 2 (երկու) ամիս է:

 

3.   Փորձագետի  պարտականություններն են՝

·        Իրականացնում է ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների նշանակման և վճարման գործընթացներում «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքի, իսկ երեխայի ծննդյան միանվագ նպաստների, չաշխատող անձանց համար սահմանված մայրության նպաստների և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստների նշամակման և վճարման գործընթացներում «Պետական նպաստների մասին» օրենքի կիրարկման աշխատանքները:

·        Իրականացնում է գործատուների կողմից Ծառայություն ներկայացված՝ իրենց միջոցներից վարձու աշխատողներին վճարված ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների գումարների փոխհատուցման պահանջների ուսումնասիրության, հաշվարկների իրավաչափության և փոխհատուցվող գումարների չափի ստուգման, դրանց վերաբերյալ եզրակացություններ տրամադրելու աշխատանքները:

·        Իրականացնում է նպաստների նշանակման և վճարման վերաբերյալ քաղաքացիներից և այլ մարմիններից ստացված դիմումներին և բողոքներին պատասխանելու աշխատանքները:

·        Իրականացնում է բնագավառը կարգավորող օրենսդրության կիրարկման ընթացքում Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումներում ծագած խնդիրների ու հարցադրումների լուծմանն օժանդակելու՝ դրանց վերաբերյալ կատարված հարցումներին համապատասխան պարզաբանումներ տրամադրելու աշխատանքները:

·        Իրականացնում է բնագավառը կարգավորող օրենսդրության կիրարկման ընթացքում առաջացած խնդիրների վերլուծման, դրանց լուծման համար Հայաստանի Հանրապետության օրենքներում և իրավական այլ ակտերում համապատասխան փոփոխություններ և լրացումներ իրականացնելու անհրաժեշտության վերաբերյալ առաջարկությւոնների և հիմնավորումների ներկայացման աշխատանքները.

·        Իրականացնում է օրենսդրական  փոփոխությունների և լրացումների հետ կապված մեթոդական հրահանգների և ցուցումների մշակման աշխատանքները:

·        Իր իրավասության սահմաններում իրականացնում է Ծառայության ընթացիկ և  հեռանկարային ծրագրերի մշակման և դրանց իրականացման ապահովման աշխատանքները:

 

 

4.   Փորձագետին ներկայացվող պահանջներն են՝

·        Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,

·        բարձրագույն կրթություն,

·        հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ սոցիալական կամ իրավունքի բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ,

·        ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի և իր գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,

·     MS Windows, MS Word, MS Excell համակարգչային ծրագրերով աշխատելու իմացություն:

 

5.   Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2026 թվականի հունիսի 29-ը:

 

6.   Աշխատանքի վայր՝

ՀՀ ք. Երևան, Արաբկիր վարչական շրջան, Մամիկոնյանց 39/ա:

 

7.    Հայտարարություն սահմանափակումների բացակայության մասին՝

Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

 

8.   Ընտրություն կատարելու եղանակն է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի  ուսումնասիրությունը:

 

9.    Պահանջվող փատաթղթերն են՝

·        դիմում (ձևը լրացվում է տեղում),

·        անձնագրի և/կամ նույնականացման քարտի պատճենները (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի պատճենը),

·        բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի պատճենը,

·         աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի պատճենը

·        արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի՝ գրառում արված բոլոր էջերի պատճենները կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը,

·        հայտարարություն ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ սահմանված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս):

 

10. Փաստաթղթերի ընդունման կարգը՝

Քաղաքացին պահանջվող փաստաթղթերի բնօրինակները պատճենների հետ միասին ներկայացնում է անձամբ: Տեղում փաստաթղթերի պատճենները համեմատվում են բնօրինակների հետ, որից հետո փաստաթղթերի բնօրինակները վերադարձվում են քաղաքացուն:

 

11.  Դիմումներն ընդունվում են Միասնական սոցիալական ծառայության վարչական շենքում՝ ք. Երևան, Նալբանդյան 13 հասցեում, հեռախոսահամար՝ 060-65-27-34, էլ. փոստի հասցե՝ narine.hakobyan@socservice.am: Դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 930-ից մինչև 1230-ը: