Միասնական սոցիալական ծառայության առանձին խնդիրների իրականացման համար փորձագետ ներգրավելու մասին (զբաղվածության ապահովման և աշխատանքային ներուժի զարգացման վարչության զբաղվածության ծրագրերի համակարգման բաժնում)
հուլիսի 02, 2026
Հայտարարություն
Միասնական սոցիալական ծառայության առանձին խնդիրների իրականացման համար փորձագետ ներգրավելու մասին (զբաղվածության ապահովման և աշխատանքային ներուժի զարգացման վարչության զբաղվածության ծրագրերի համակարգման բաժնում)
1. Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիր՝
Ծառայության զբաղվածության ապահովման և աշխատանքային ներուժի զարգացման վարչության (այսուհետ՝ Վարչություն) գործատուների հետ համագործակցության և աշխատանքային միգրացիայի բաժնի աշխատանքների (Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների՝ տարածքային կենտրոնների կողմից զբաղվածության պետական ծրագրերի իրականացման և զբաղվածության օրենսդրության կիրարկման, զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի ընթացիկ մոնիթորինգի ու գնահատման, ֆիզիկական և իրավաբանական անձանց, միջազգային և այլ կազմակերպությունների միջոցների հաշվին իրականացվող զբաղվածության աջակցման ծրագրերի համակարգման, աշխատաշուկայում առկա իրավիճակի ուսումնասիրման ու վերլուծման, մասնագիտական կրթության և ուսուցման գործընթացներում մասնակցության և այլն)՝ բարեփոխումներով պայմանավորված նոր իրողություններին համահունչ և արդյունավետ կազմակերպելու, Ծառայության գործունեությանը վերաբերող կամ առնչվող ոլորտային աշխատանքները պատշաճ և ժամանակին իրականացնելու, ինչպես նաև կանոնադրական խնդիրներից բխող որոշակի գործառույթի իրականացման ծավալների կտրուկ ավելացման դեպքով անհրաժեշտություն է առաջացել Վարչության զբաղվածության ծրագրերի համակարգման բաժնում (այսուհետ` Բաժին) ներգրավել փորձագետ:
2. Փորձագետ ներգրավելու ժամկետը 1 (մեկ) տարի է:
3. Փորձագետի պարտականություններն են՝
· մասնակցել Ծառայության տարածքային կենտրոնների կողմից զբաղվածության պետական ծրագրերի իրականացման և զբաղվածության օրենսդրության կիրարկման աշխատանքներին,
· մասնակցել մեթոդաբանական համակարգման աշխատանքներին՝ աշխատանք փնտրողներին Ծառայության տարածքային կենտրոնների կողմից խորհրդատվության տրամադրման գործընթացի նկատմամբ,
· մասնակցել զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի ընթացիկ մոնիթորինգի ու գնահատման իրականացման աշխատանքներին,
· մասնակցել տեղեկատվական շտեմարանի ձևավորման ու վարման աշխատանքներին՝ զբաղվածության ոլորտի նպատակային կառավարման, ամենամյա պետական ծրագրի հասցեականության ապահովման, անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման նպատակներով,
· մասնակցել ՄԿՈՒ հաստատությունների կառավարման խորհուրդներում զբաղվածության մասնագետների մասնակցության գործընթացի ապահովման աշխատանքներին,
· մասնակցել գործատուների, բարեգործների, միջազգային և այլ կազմակերպությունների միջոցների հաշվին իրականացվող զբաղվածության աջակցման ծրագրերին,
· մասնակցել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի շրջանակներում աշխատաշուկայի կարգավորման համատեղ ծրագրերի իրականացման աշխատանքներին:
4. Փորձագետին ներկայացվող պահանջներն են՝
· Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
· առնվազն միջին մասնագիտական կրթություն,
· ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի և իր գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,
· MS Windows, MS Word, MS Excell համակարգչային ծրագրերով աշխատելու իմացություն:
5. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2026 թվականի հուլիսի 7-ը:
6. Աշխատանքի վայր՝
ՀՀ, ք. Երևան, Կ.Ուլնեցու 68:
7. Հայտարարություն սահմանափակումների բացակայության մասին՝
Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
8. Ընտրություն կատարելու եղանակն է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրությունը:
9. Պահանջվող փատաթղթերն են՝
· դիմում (ձևը լրացվում է տեղում),
· անձնագրի և/կամ նույնականացման քարտի պատճենները (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի պատճենը),
· բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի պատճենը,
· աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի պատճենը,
· արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի՝ գրառում արված բոլոր էջերի պատճենները կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը,
· հայտարարություն ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ սահմանված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս):
10. Փաստաթղթերի ընդունման կարգը՝
Քաղաքացին պահանջվող փաստաթղթերի բնօրինակները պատճենների հետ միասին ներկայացնում է անձամբ: Տեղում փաստաթղթերի պատճենները համեմատվում են բնօրինակների հետ, որից հետո փաստաթղթերի բնօրինակները վերադարձվում են քաղաքացուն:
11. Դիմումներն ընդունվում են Միասնական սոցիալական ծառայության վարչական շենքում՝ ք. Երևան, Նալբանդյան 13 հասցեում, հեռախոսահամար՝ 060-65-27-34, էլ. փոստի հասցե՝ narine.hakobyan@socservice.am: Դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 930-ից մինչև 1230-ը: