Միասնական սոցիալական ծառայության առանձին խնդիրների իրականացման համար փորձագետ ներգրավելու մասին (ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության հաշվապահական հաշվառման բաժնում)
հուլիսի 24, 2026
Հայտարարություն
Միասնական սոցիալական ծառայության առանձին խնդիրների իրականացման համար փորձագետ ներգրավելու մասին (ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության հաշվապահական հաշվառման բաժնում)
1. Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիր՝
Միասնական սոցիալական ծառայության ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության (այսուհետ՝ Վարչություն) տարաբնույթ աշխատանքները (Ծառայությունում կենտրոնացված կարգով հաշվապահական հաշվառման վարման և կազմակերպման, պետական բյուջե ետ վերադարձ կատարված գումարների հաշվառման, գանձապետական հաշիվներով ֆինանսական գործարքների կատարման, էլեկտրոնային ծրագրով հաշիվների քաղվածքների ստացման, գույքի, մեմորիալ օրդերների և շրջանառության տեղեկագրերի հաշվառման, դրամական միջոցների, կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումներից ստացված հայտերի հիման վրա ապրանքանյութական արժեքների, ակտիվների և պարտավորությունների, հիմնական և շրջանառու միջոցների, փոքրարժեք և արագամաշ առարկաների գույքագրման, ծրագրային հաշվառման և այլն)՝ փոփոխություններով պայմանավորված նոր իրողություններին համահունչ կազմակերպելու, ինչպես նաև կանոնադրական խնդիրներից բխող կոնկրետ գործառույթի իրականացման ծավալների կտրուկ ավելացման դեպքով անհրաժեշտություն է առաջացել Վարչության հաշվապահական հաշվառման բաժնում (այսուհետ` Բաժին) ներգրավել փորձագետ:
2. Փորձագետ ներգրավելու ժամկետը 1 (մեկ) տարի է:
3. Փորձագետի պարտականություններն են՝
· իրականացնել ապրանքանյութական արժեքների մուտքագրման և ելքագրման, դրանց ծրագրային հաշվառման աշխատանքներ,
· ելքի ֆակտուրաների, տեղադրման ակտերի հիման վրա իրականացնել հիմնական և շրջանառու միջոցների, փոքրարժեք և արագամաշ առարկաների ծրագրային հաշվառման աշխատանքներ,
· ֆինանսական միջոցների ծախսման նպատակով իրականացնել անհրաժեշտ հաշվապահական փաստաթղթերի՝ մեմորիալ օրդերների և շրջանառության տեղեկագրերի հաշվառման և ապահովման աշխատանքներ,
· բաժին ստացված հայտերի հիման վրա իրականացնել դրամական միջոցների, ապրանքանյութական արժեքների, ակտիվների և պարտավորությունների գույքագրման ու հաշվառման աշխատանքներ,
· իրականացնել կենսաթոշակների և սոցիալական այլ ծրագրերի վճարումներից հետո պետական բյուջե վերադարձված և վերականգնված գումարների հաշվառման աշխատանքներ,
· ծառայության ստորաբաժանումներից ստացված հայտերի հիման անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրել բյուջետային տարվա գործընթացի պլանավորման համար,
· իրականացնել գանձապետական հաշիվների էլեկտրոնային կառավարման Client treasury ծրագրի միջոցով հաշիվների քաղվածքների ստացման աշխատանքներ,
· իրականացնել ֆինանսական և հաշվապահական բնույթի տեղեկանքների, հաշվետվությունների, զեկուցագրերի պատրաստման, ինչպես նաև ընթացիկ և չպլանավորված աշխատանքներ:
4. Փորձագետին ներկայացվող պահանջներն են՝
· Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
· բարձրագույն կրթություն,
· հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ, կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ տնտեսագիտության, կամ ֆինանսավարկային բնագավառում երեք տարվա աշխատանքային ստաժ,
· ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի և իր գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,
· MS Windows, MS Word, MS Excell համակարգչային ծրագրերով աշխատելու իմացություն:
5. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2026 թվականի հուլիսի 29-ը:
6. Աշխատանքի վայր՝
ՀՀ ք. Երևան, Նալբանդյան 13:
7. Հայտարարություն սահմանափակումների բացակայության մասին՝
Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
8. Ընտրություն կատարելու եղանակն է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրությունը:
9. Պահանջվող փատաթղթերն են՝
· դիմում (ձևը լրացվում է տեղում),
· անձնագրի և/կամ նույնականացման քարտի պատճենները (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի պատճենը),
· բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի պատճենը,
· աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի պատճենը,
· արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի՝ գրառում արված բոլոր էջերի պատճենները կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը,
· մեկ լուսանկար՝ 3X4 չափսի,
· հայտարարություն ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ սահմանված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս):
10. Փաստաթղթերի ընդունման կարգը՝
Քաղաքացին պահանջվող փաստաթղթերի բնօրինակները պատճենների հետ միասին ներկայացնում է անձամբ: Տեղում փաստաթղթերի պատճենները համեմատվում են բնօրինակների հետ, որից հետո փաստաթղթերի բնօրինակները վերադարձվում են քաղաքացուն:
11. Դիմումներն ընդունվում են Միասնական սոցիալական ծառայության վարչական շենքում՝ ք. Երևան, Նալբանդյան 13 հասցեում, հեռախոսահամար՝ 060-65-27-34, էլ. փոստի հասցե՝ narine.hakobyan@socservice.am : Դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 930-ից մինչև 1230-ը: