Փորձագետի հայտարարություններ

Միասնական սոցիալական ծառայության առանձին խնդիրների իրականացման համար փորձագետ ներգրավելու մասին (Բերդի տարածքային կենտրոնի սոցիալական աշխատանքի և զբաղվածության ծրագրերի բաժնում)

հուլիսի 20, 2026

Հայտարարություն

 

Միասնական սոցիալական ծառայության առանձին խնդիրների իրականացման համար փորձագետ ներգրավելու մասին (Բերդի տարածքային կենտրոնի սոցիալական աշխատանքի և զբաղվածության ծրագրերի բաժնում)

 

1.     Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիր՝

Միասնական սոցիալական ծառայության Բերդի տարածքային կենտրոնի սոցիալական աշխատանքի և զբաղվածության ծրագրերի բաժնի կանոնադրական գործառույթները և աշխատանքները աղքատ, սոցիալապես անապահով ընտանիքների հայտնաբերման և ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառման, սոցիալական աջակցության, զբաղվածության ծառայությունների տրամադրման, սոցիալական կարիքների գնահատման, անհատական սոցիալական ծրագրի կազմման, իրականացման և շարունակական հսկողության, գործազուրկի կարգավիճակի տրամադրման, կասեցման, վերականգնման, դադարեցման և այլն բարեփոխումներով պայմանավորված նոր իրողություններին համահունչ և արդյունավետ կազմակերպելու, քաղաքացիների կուտակումներից խուսափելու և շահառուներին համալիր ծառայություններ պատշաճ մատուցելու, ինչպես նաև կանոնադրական խնդիրներից բխող կոնկրետ գործառույթի իրականացման ծավալների կտրուկ ավելացման դեպքով անհրաժեշտություն է առաջացել Բերդի տարածքային կենտրոնի սոցիալական աշխատանքի և զբաղվածության ծրագրերի բաժնում ներգրավել փորձագետ:

 

2.    Փորձագետ ներգրավելու ժամկետը 3 (երեք) ամիս է:

 

3.    Փորձագետի  պարտականություններն են՝

·         Իրականացնում է աղքատ, սոցիալապես անապահով ընտանիքներին հայտնաբերման և սահմանված կարգով նրանց ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառման աշխատանքները:

·         Իրականացնում է սոցիալական աջակցության, այդ թվում՝ զբաղվածության ծառայությունների տրամադրման գործընթացները:

·         Իրականացնում է սոցիալական աջակցություն հայցողների և ստացողների սոցիալական կարիքների գնահատման աշխատանքներ, սոցիալական դեպքի վարման շրջանակներում կազմում է անհատական սոցիալական ծրագիրը (սահմանում տրամադրման ենթակա ծառայությունների համալիրը), ինչպես նաև ապահովում է անհատական սոցիալական ծրագրի իրականացումը և շարունակական հսկողությունը:

·         Իրականացնում է աշխատանք փնտրող անձի հաշվառման, աշխատանք փնտրող անձի աշխատանքային կարիքների գնահատման, դրա հիման վրա զբաղվածության ապահովման անհատական ծրագրի կազմման աշխատանքները, ստորագրում է անհատական ծրագրի իրականացման մասին երկկողմ պայմանագիրը, ապահովում դրա իրականացումը, ինչպես նաև մասնակցում է գործազուրկի կարգավիճակի տրամադրման, կասեցման, վերականգնման և գործազուրկի կարգավիճակի դադարեցման աշխատանքներին, ուղեգրում է գործատուների մոտ` համապատասխան թափուր աշխատատեղերի առկայության դեպքում:

·         Իրականացնում է սոցիալական աջակցության, այդ թվում՝ զբաղվածության ծառայությունների տրամադրման հավասար հնարավորությունների ապահովմանը, սոցիալական աջակցության մատչելիության և համարժեքության ապահովմանն այն ստացողների և (կամ) զբաղվածության ծառայություններից օգտվողների անհատական կարիքներին։

 

 

4.Փորձագետին ներկայացվող պահանջներն են՝

·         Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,

·         բարձրագույն կրթություն,

·         հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ, կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ սոցիալական բնագավառում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ,

·         «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման դասընթացների ավարտական վկայական,

·         ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի և իր գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,

·         MS Windows, MS Word, MS Excel համակարգչային ծրագրերով աշխատելու իմացություն:

5.Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2026 թվականի հուլիսի 23-ը:

6.Աշխատանքի վայր՝

 ՀՀ Տավուշի մարզ, ք. Բերդ, Լևոն Բեկի 5:

 

7.Հայտարարություն սահմանափակումների բացակայության մասին՝

Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

 

8.Ընտրություն կատարելու եղանակն է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրությունը:

 

9. Պահանջվող փատաթղթերն են՝

·         դիմում (ձևը լրացվում է տեղում),

·         անձնագրի և/կամ նույնականացման քարտի պատճենները (եթե անձը  նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի պատճենը),

·         բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի  պատճենը,

·         աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի պատճենը,

·         արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի՝ գրառում արված բոլոր էջերի պատճենները կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը,

·         մեկ լուսանկար՝ 3X4 չափսի,

·         հայտարարություն ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ սահմանված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս):

 

10.Փաստաթղթերի ընդունման կարգը՝

Քաղաքացին պահանջվող փաստաթղթերի բնօրինակները պատճենների հետ միասին ներկայացնում է անձամբ: Տեղում փաստաթղթերի պատճենները համեմատվում են բնօրինակների հետ, որից հետո փաստաթղթերի բնօրինակները վերադարձվում են քաղաքացուն:

 

11.Դիմումներն ընդունվում են Միասնական սոցիալական ծառայության վարչական շենքում՝ ք. Երևան, Նալբանդյան 13 հասցեում, հեռախոսահամար՝ 060-652-734, էլ. փոստի հասցե՝ narine.hakobyan@socservice.am :Դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 930-ից մինչև 1230-ը: